Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև Հանգիստ նստեք տեղներդ․․․ Դպրոցը պետք է որոշվի բնակության վայրով. Նոր կարգավորում Ավինյանի կողմից Երեւանը խեղդվում է բետոնի մեջ, բայց մեղավորը մարզերի ժողովուրդն է․ քաղաքապետի նոր բացահայտումը ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ղրիմի կամուրջը դիմացավ ուկրաինական զանգվածային հարձակմանը. Ռուսական աղբյուրներ Ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին։ Տատիկը և կինը ձևավորել են Մակրոնի մանկական բնավորությունը. Լրագրող Պեկինը հաստատել է, որ Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Եվրոպան պետք է վերականգնի Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը՝ պատերազմից խուսափելու համար. Financial Time

Հիմա եկել ԱԺ-ում ի՞նչ «լոլո» ես խոսում. Շարմազանովը` կապիտուկյանտին

Արխիվ

Երբ խայտառակության ու պատերազմի միջեւ ընտրում ես խայտառակությունը, ստանում ես ե՛ւ պատերազմ, ե՛ւ խայտառակություն։

Այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայատյաց է ՝ փաստ է, բայց ակնհայտ փաստ է՝  Փաշինյանը տապալել է ե՛ւ խաղաղության օրակարգը, ե՛ւ ՀՀ անվտանգությունը։

Ասում է ՝ պետք է ամեն գնով պաշտպանենք ՀՀ սահմաններն ու բարեփոխենք բանակը...

Իրո՞ք։

Բա 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանն առանց կռվի Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ գրավել է, ի՞նչ ես արել դրա դեմ։

Ոչինչ։

44-օրյա պատերազմից հետո բացի բանակ թուլացնելուց ու քանդելուց, ի՞նչ զենքեր ու զինամթերք եք բերել։

Պատասխանն ակնհայտ է:

Պատերազմից հետո որեւէ քպ-ական պատգամավոր ու ոչ էլ Փաշինյանը չի պատասխանել Ալիեւի հայատյաց ելույթներին։

Ու այդ ամենը հանգեցնելու էր այսօրվա ահաբեկչական հարձակմանը։

Պաշտոնական տվյալներով 49 նահատակ ունենք ,քպ-ականներն ասում են՝ սադրանք։

Ի՞նչ սադրանք։

Կամ ու՞մ վրա եք մուննաթ գալիս։

Ո՞վ է 44-օրյա պատերազմից հետո 2020-ի դեկտեմբերին Սյունիքում նոր տարածքներ զիջել թշնամուն։

Ե՞ս։

Դուք եք Ադրբեջանի 5 կետերին համաձայնվել։

Հիմա եկել ԱԺ-ում ի՞նչ «լոլո» ես խոսում։

Աստված մեր նահատակների հոգիները լուսավորի։

https://t.me/eduardsharmazanov/980

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ