Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Հանրահավաքի մասնակիցները «քշեցին» բեմահարթակից Արզաքանցյանին

Թեմա

Մինչ Ազգային ժողովի շենքի դիմաց բորբոքված հանրությունը փորձում էր հասկանալ՝ ինչ գործողություններ պետք է իրականացնի եւ, ի վերջո, անվստահություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին՝ ո՞վ է լինելու միասնական վարչապետի թեկնածուն, դեռ թափուր չմնացած աթոռի համար կեսգիշերին շտապեցին պայքարել «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ, գործարար ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆՆ ու յուր տիկինը՝ իրեն վաղուց արդեն Երեւանի քաղաքապետի թեկնածու հռչակած ՆԱՏԱԼՅԱ ՌՈՏԵՆԲԵՐԳԸ:

Մարդկանց բազմությունից ոգեւորված՝ Տիգրան Արզաքանցյանը նույնիսկ հայտնվեց բեմահարթակում: Իսկ թե ինչպես իջավ, բավական հուզիչ էր: Նրան ուղղակի «քշեցին» բեմահարթակից: Որքան էլ ժամն ուշ էր, մարդկանց հիշողությունը քնած չէր եւ միանգամից հիշեցին Արզաքանցյան Տիգրանի մինչեւ վերջերս Նիկոլ Փաշինյանի գրպանային արտախորհրդարանական ուժերի ղեկավարների ձեւաչափում ջերմ հանդիպումների մասին: Ավելին՝ ներկաները թարմացրեցին նաեւ վերջինիս հիշողությունն՝ ասելով. «Նիկոլը դավաճան ա, ինքը քեզ ու Արամ Զ. Սարգսյանին օգտագործում ա»: Եվ հնչեց Արզաքանցյան Տիգրանի «փառահեղ» պատասխանը, թե բա՝ «Չի կարա օգտագործի», ինչին հաջորդեց ներկաների հաջորդ հարցը. «Բա ի՞նչ էիր անում մոտը»: Այ հենց այս հարցին, Արզաքանցյան Տիգրանը, կարծես թե, պատասխան չուներ: Առավել խելամիտ գտնվեց Նատալյա Ռոտենբերգը, ով բզեց ամուսնուն՝ հասկացնելով, որ «թռնելու» ժամանակն է: Իսկ նրան ճանապարհեց ձայնը հայրենյաց. «Դավայ, արա՜…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ