Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Եվրոպայի հայությունը պահանջում է Շառլ Միշելից կանգնեցնել պատերազմը

Թեմա

Բրյուսելում Եվրախորհրդարանի դիմաց կայացավ ցույց՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Հայաստանի: Ցույցի մասնակից եվրոպահայությունը բերել էին իրենց հետ մեծ եռագույն դրոշներ ու վանկարկում էին. «Էրդողա՛ն, Ալիե՛ւ, տեռորիստ»: Ներկաների շարքում էր նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ումից «Իրավունքը» մանրամասներ է պարզել:

«Ասեմ, որ բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Մենք պահանջում էինք հանդիպում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որպեսզի նա պարզաբաներ, թե մեր վճարած հարկերի հաշվին աշխատող այս կառույցն ի՞նչ գործուն քայլեր է անում Հայաստանի սահմանների ողջ երկայնքով այս օրերին ընթացող պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Սակայն, մեզ ասացին, որ նա արտերկրում է գտնվում: Մենք չենք սահմանափակվելու այսքանով եւ որոշել ենք, որ էլ.հասցեով դիմումներ ենք ուղարկելու եւ պահանջելու ենք հանդիպում: Այսպես չի կարող շարունակվել, պետք է րոպե առաջ կանգնեցնել պատերազմը», - ասաց Սիմոնյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

306496568-770643337325243-6584250794462510969-n
306502557-1055791831790202-2765900750726139232-n
306503458-842952546880435-5616519391042702061-n
306591032-772716047311665-3412244945908346023-n
306611597-488179299825571-4984724129169125986-n

306726175-811489803325836-2200161588165835387-n

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ