Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Կարենի անձնուրաց նվիրման վրա ստվեր են փորձում գցել նրանք, ովքեր ատում են հայրենիքն ու զենքը․ ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչը արցախյան հրամանատարի մասին

Հանդիպում

<<Վերջին շրջանում որոշ շրջանակներ ջանք չեն խնայում վարկաբեկելու, արժեզրկելու Հայոց բանակի ակունքներում կանգնած հրամանատարներին, այդ կերպ փորձելով իրենց ճղճիմ ներկայությունը ապահովվել։ Նման ճղճիմների կողմից փորձ է արվում նաեւ ստվեր գցել առաջին պատերազմից մինչ օրս բանակի կողքին կանգնած, բոլոր պատերազմներում իր նվիրվածությունը հայրենիքին ցուցաբերած հերոս Կարեն Ջալավյանի անձնուրաց նվիրման վրա։ Մոռանալով, որ մարդը միշտ է կռվել, կռվել նաեւ այն գեներալների փոխարեն, ովքեր միայն ուսադիրների շնորհիվ են գեներալներ։ Ես ապշած եմ մարդկային չարության վրա, զարմացած եմ, որ Կարոյին փորձում են փնովել մարդիկ, ովքեր երբեք զենքը ձեռքներին չեն վերցրել>>,- անդրադառնալով արցախյան հերոս Կարեն Ջալավյանին եւ նրա նվիրմանը, ասաց անվտանգային եւ տարհանվածների հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ, հավելելով․

-Ամփոփելով խոսքս մի բան կասեմ․ Կարենի անձնուրաց նվիրման վրա ստվեր են փորձում գցել նրանք, ովքեր ատում են հայրենիքն ու զենքը։ Կարենին ու նրա նման հրամանատարների նկատմամբ ցանկացած ցեղաշպրտում պետք է անհանգստացնի զտարյուն հայի տեսակին, որովհետեւ դրանով նրանք փորձում են սպանել հայրենիքն ու հայրենիքի համար կռվողների անունները մեր մեջ։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ