Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. Զուրաբյան Եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ Շարմազանով Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ) Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video) Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան Փաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ) Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

7 ամիս է ՌԴ-ն պատերազմի մեջ է, ո՞վ Հայաստանից ասաց՝ աջակցում ենք այդ արդար պայքարին. Բաբուխանյան

Տեսանյութեր

Երկրում ստեղծված իրավիճակի եւ հնարավոր ելքերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԱԾ ԽԱՌՆԱՄԲՈԽԸ  Ո՛Չ ԱՇԽԱՏԵԼ ԳԻՏԻ, Ո՛Չ ԷԼ ՈՒԶՈՒՄ Է»

- Սահմանային վերջին բախումների հենց առաջին օրը ՀՀ անվտանգության խորհրդի նիստ գումարվեց եւ որոշում կայացվեց դիմել ՀԱՊԿ-ին: Սակայն, հույսերը այս կազմակերպությունից չարդարացվեցին, ինչը դարձավ հակառուսական հերթական հիստերիայի առիթ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նախ՝ ո՞վ է դիմել, այդ դիմումը թող ցույց տան հասկանանք՝ ի՞նչ դիմում են տվել ՀԱՊԿ-ին, ի՞նչ են խնդրել: Մինչեւ տարվա վերջ ՀԱՊԿ-ը նախագահողը Նիկոլն է, դե թող նա էլ հարցեր լուծի: Վստահ եմ՝ ՀԱՊԿ-ին դիմումը պատշաճ չի եղել: Բացի այդ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ աշխատել է պետք: Օրինակ, ժամանակին պառլամենտական ասպարեզում ՀԱՊԿ-ի շատ կարեւորագույն անդամ Ղազախստանի հետ ես կատարում էի բավական լայնածավալ, ամենօրյա լուրջ աշխատանք: Իսկ հիմա ո՞վ է հենց Ղազախստանի հետ զբաղվում պառլամենտական դիվանագիտությամբ, կարո՞ղ եք ցույց տալ: Իշխանությունը զավթած խառնամբոխը փողոցային վարքերով ու բարքերով մտել է Ազգային ժողովի շենք, նայում ես ուղղակի զազրելի է, չես հասկանում՝  կիրթ մարդ գոնե կա՞, չկա՞, էլ չեմ ասում հայ, որովհետեւ, կարծես թե, չկա: Այդ մարդիկ կարո՞ղ են Ղազախստանի հետ տանել ամենօրյա աշխատանք՝ լինի պառլամենտական, թե կառավարական դիվանագիտական ասպարեզում, իհարկե՝ ոչ:

- Բայց իշխանությունը մատնանշում է համապատասխան պայմանագիրն ու պարտավորությունը ՀԱՊԿ-ի, որն, ըստ էության, չի կատարվում… Ինչո՞ւ:

- Այսօր ՆԱՏՕ-ական երկու պետություն գրեթե պատերազմի մեջ են՝ Հունաստանը եւ Թուրքիան, Եվրամիության երկու պետություն՝ Հունգարիան եւ Լեհաստանը գրեթե դիվանագիտական հարաբերությունների խզման եզրին են: Իսկ մյուս կողմում՝ Ղրղզստանը եւ Տաջիկստանը, որոնք երկուսն էլ ՀԱՊԿ անդամ են, իրենց ամբողջ սահմանային երկայնքով մարտեր են սկսվել իրար դեմ:  Ղազախստանի դեմ էլ են ճնշումներ գործադրվում Միացյալ նահանգների եւ Արեւմոտքի կողմից: Իրականում ՀԱՊԿ անդամներից, բացի Ռուսաստանից, միայն Բելառուսն է, որ այսօր ազնիվ կատարում է իր դաշնակցային պարտականությունները: Բոլոր մնացած երկրները, այդ թվում՝ Հայաստանը, խաղում են երկակի եւ շատ կեղտոտ խաղեր: ՀԱՊԿ-ում, ըստ էության,  Երրորդ համաշխարհային պատերազմի այս ընթացքում կատարվում են բավականին ծանր գործընթացներ, բայց պետք է աշխատել նրանց հետ: Մինչդեռ ՀԱՊԿ անդամ երկրների հետ աշխատող չկա, մեր տեսակետն ու օրակարգը ներկայացնող չկա, ոչ ոք չի փորձում այդտեղ հարցեր լուծել, որովհետեւ ո՛չ աշխատել գիտեն, ո՛չ էլ ուզում են: Հիշեք նույն Ղազախստանի դիրքորոշումը մինչեւ 2018 թվականը, երբ սրանք դեռ չէին զավթել իշխանությունը, այն ժամանակ այն շատ ավելի բալանսավորված էր, քան այսօր: Սա վատ աշխատանքի, վատ պահվածքի, վատ կադրերի ու երկկակի խաղերի հետեւանք է: Բայց էլի եմ պնդում՝ թող ցույց տան այն դիմումը, որ ուղարկել են ՀԱՊԿ-ին: Կասկածում եմ, որ սա հակառուսական գործունեության ես կասկածում եմ, որ սա հակառուսական գործունեության հերթական դրվագն է, որը կազմակերպվում է կառավարության եւ անձամբ Նիկոլի կողմից: Հայաստանում այսօր պարզապես վխտում են ամերիկյան, թուրքական,  ադրբեջանական, իսրայելական ագենտուրան: Այդ հակառուսական ալիքը  ագենտուրայի միջոցով կազմակերպված բնույթ է ստանում ԶԼՄ-ներում, սոցցանցերում եւ այլ հարթակներում:

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ ՌԴ-Ի ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՅՏՆԻ «ԱՆԱԿՈՆԴԱ» ԾՐԱԳԻՐԸ»

- Շարքային քաղաքացուն մատուցվում է տեղեկատվությունն այնպես, որ Ռուսաստանին առանձին էլ ենք դիմել, բայց որեւէ գործուն քայլ չի արել սահմանային իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ: Իրականում ի՞նչ կարող էինք ակնկալել մեր ռազմավարական դաշնակցից, ով բավական լուրջ խնդիրներ ունի այս փուլում Ուկրաինայում:

- Հարցը մի քանի շերտ ունի. այո, Ուկրաինայում բավականին լարված իրավիճակ է: Այսօր Արեւմուտքը խնդիր է դրել Ռուսաստանի դեմ իրականացնել հայտնի «Անակոնդա» ծրագիրը: Այսինքն՝ Ռուսաստանին գցել այնպիսի իրավիճակների մեջ, որ տարբեր ուղղություններով իր դեմ տարբեր ճակատներ բացվեն, հրդեհներ ծագեն: ՌԴ-ն, բացի գլխավոր արեւմտյան ճակատից, պետք է կարողանա զսպել հայ-ադրբեջանական,  ղրղզա-տաջիկական պատերազմը: Ինձ թվում է՝ մի ճակատ էլ կբացվի Մերձդնեստրում, էլ չասեմ, որ Աբխազիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ աբխազա-վրացական սահմանում շատ հնարավոր է շուտով ծագի պատերազմական գործողություն: Արեւմուտքը Ռուսաստանին դնում է այնպիսի վիճակի մեջ, որ նա ստիպված լինի անընդհատ հրդեհները հանգցնել եւ զուգահեռաբար ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ կռվել Ուկրաինայում: Այս իրավիճակում պետք է հասկանանք, որ Ռուսաստանի գործողությունները բավականին սահմանափակ են, հետեւապես չի գնալու նոր պատերազմական գործողություններ սկսելու ճանապարհով Ադրբեջանի ու Թուրքիայի միլիոնանոց բանակի դեմ: Ռուսաստանը հիմա չի կարող կռվել, դրա համար էլ գործում է դիվանագիտական ճանապարհով, ինչը արեց եւ նրա  միջնորդությամբ հաստատվեց հայ-ադրբեջանական սահմանին զինադադար:

- Բայց չէ՞ որ զինադադարն իշխանության ամենաբարձր մակարդակով վերագրում են ԱՄՆ-ին՝ վկայակոչելով այն գեղեցիկ հայտարարությունները, որոնք հնչել են Վաշինգտոնից, ընդ որում՝ այս անգամ բավական հասցեական:

- Ինչպե՞ս է վերագրվում: Կարող է մի դեգեներատ այդպես ասում է, բայց թող ցույց տա՝ որտե՞ղ է զինադադարը հաստատվել, ինչպե՞ս, ո՞վ է եկել, ո՞ւմ հետ է խոսել, ի՞նչ է հայտարարվել: Մենք գիտենք, թե ռուսական կողմից ով է զանգել եւ ում ու ինչ է արել: Միացյալ նահանգները կարող են շատ գեղեցիկ հայտարարություններ անել, որովհետեւ նրանց պետք է, որ տիրեն այս տարածաշրջանին: Հիշեցնեմ, որ 1988-90 թթ.-ին, երբ արցախյան շարժումը թափ էր հավաքում, ամենագեղեցիկ խոսքերը ասվում էին էլի Միացյալ նահանգներից, թե սա «Արցախի ժողովրդի ազատության եւ ինքնորոշման իրավունքն է», «ժողովրդավարության համար պայքար է», «մենք Արցախի ժողովրդի կողքին ենք»,  ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից գալիս էին ինչ-որ կոմսուհիներ եւ այլն: Իսկ հետո ի՞նչ եղավ… Ո՛չ ճանաչեցին Արցախի ինքնորոշումը, ո՛չ որեւէ ձեւով օգնեցին առաջին արցախյան պատերազմում, ո՛չ էլ օգնեցին դրանից հետո, որ Արցախն ուժեղանար: Չօգնեցին նաեւ ապրիլյանին, 44 օրյային եւ ոչ էլ հիմա: Իսկ այդ հայտարարությունները, թող շպրտեն մի կողմ… Չեմ չեմ ուզում ավելին կոպիտ ասել, բայց հիմարների համար են այդ հայտարարությունները, որպեսզի նրանց հորթի հրճվանքի մեջ մտցնեն: Տոննայով հայտարարություններ կան, որոնք ոչ մեկին հետաքրքիր չեն: Այսօր հայտարարություններով հարց չի լուծվում: Այդ հայտարարություններից հետո ո՛չ Ադրբեջանը կճանաչի Արցախը, ո՛չ դուրս կգա այն տարածքներից, որոնք նոր է գրավել, ո՛չ էլ այն տարածքներից, որ դրանից առաջ էր գրավել: Հայտարարություններով այսօր խաբում են ապուշներին: Կամ էլ ագենտների համար են, որ ասեն՝ տեսե՜ք հայտարարություն արեցին: Ընկեր ամերիկացիներ եւ ամերիկայի շպիոններ, հայտարարություն մի՛ արեք, դուք պատժամիջոց մտցնելու շատ լավ փորձ ունեք, պատժամիջոց մտցրեք Ադրբեջանի դեմ: Մինչդեռ Միացյալ նահանգներն Ադրբեջանին տալիս է ռազմական ու ֆինանսական օգնություն, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակիցը ու քաղցր ներկայացուցիչը մեր տարածաշրջանում:  

«ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՄԵՐ ՀԵՐԹԸ ԳՈՆԵ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ, ԴՐԱ ՄԱՍԻՆ ԼՌՈՒՄ ԵՆՔ»

- Համենայնդեպս, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, մեծ ոգեւորություն առաջացրեց հանրության մի զանգվածի կողմից: Ի՞նչ տպավորություն ունեք այս այցից:

- Հայաստան գալիս-գնում են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց ինչքան քիչ գան, այնքան լավ, գոնե՝ ԱՄՆ-ից, որովհետեւ ամեն անգամ իրենց գալուց-գնալուց հետո՝ լինում է կա՛մ պատերազմ, կա՛մ բախում, կա՛մ խնդիր: Ու սա ոչ միայն հիմա է այդպես, այլ սկսած 90-ականներից: Նենսի Փելոսին սրանից առաջ գնաց Թայվան, ծագեց շատ լարված իրադրություն Չինաստանի շուրջ եւ բանը հասավ նախապատերազմական իրավիճակի, ավելին՝ լարվածությունը շարունակվում է մինչեւ օրս: Հիմա եկել էր Հայաստան, որ ի՞նչ աներ: Իրենք ունեն շատ լավ ձեւ մշակած, հենց մեկն աշխարհում մի բան է անում, որն իրենց քիմքին հարմար չէ, ասում են՝ պատժամիջոց կկիրառենք, դե հիմա Հայաստան գալու փոխարեն՝ թող Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառեին: ԼԳԲՏ-ների պաշտպան ու նրանց դրոշակն ամբողջ աշխարհով ծածանող Նենսի Փելոսին հիմա էլ հակառուսականության դրոշակը վերցրել եւ եկել է այստեղ, որ մի նոր պրոբլե՞մ ստեղծի: Թող մնար իր երկրում, այնտեղից մի որոշում ընդուներ, որ դադարեցնում են Ադրբեջանին փողով ու զենքով օգնելը:

- Իսկ Հայաստանում այնքան են ոգեւորվել Միացյալ նահագների ակտիվությամբ, որ հակառուսական ակցիաները նոր թափ են առել...

- Հայաստանը ցույց տվեց, որ անվստահելի, վախկոտ, երկու լարերի վրա խաղացող դաշանկից է: Հենց մենք նեղն ենք ընկնում, ասում ենք՝ ռուսներն ինչու չեկան, միանգամից բոլորին պատերազմ չհայտարարեցին, Բաքվի ու Անկարայի վրա ատոմային ռումբ չգցեցին, բայց երբ գալիս է մեր հերթը գոնե հայտարարություն անելու, դրա մասին լռում ենք: Ասում ենք՝ ամերիկացիների հետ էլ լավ լինենք, եվրոպացիների հետ էլ, թուրքերի հետ էլ: Գիտե՞ք ինչքան մարդ կա, որ ասում է՝ թուրքերի հետ լավ լինենք, բիզնես անենք,  առնենք-ծախենք, չեք էլ պատկերացնի ինչքան փող է շրջանառվում Հայաստանում Թուրքիայի միջոցով: 7 ամիս է Ռուսաստանը պատերազմի մեջ է ամբողջ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի հետ, այս 7 ամսվա մեջ ո՞վ Հայաստանից ասաց՝ մենք աջակցում ենք Ռուսաստանի այս արդար պայքարին, որովհետեւ սա պայքար է Դոմբասի ինքնիշխանության եւ ինքնորոշման համար, եւ մենք՝ հայերս, եւս ինքնորոշման համար պայքարում ենք արդեն 30 տարի: Որպես դաշնակից, ո՞վ ասաց, որ մենք գիտենք՝ ինքնորոշումն ազգի իրավունքն է, ՄԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված է եւ քանի որ Ուկրաինան չի ճանաչում այն, ոտնահարում է, գնդահակահարում է Դոմբասի ժողովրդին, ուրեմն՝ ՌԴ-ի պայքարն արդար է: Չեմ ասում՝ գնանք կռվենք,  զենք տանք, զորք տանք, ասում եմ՝ ընդամենը մի քաղաքական հայտարարություն եղե՞լ է Հայաստանի իշխանությունից: Իսկ Հայաստանի պառլամենտական առաջին մեծ ընդդիմությո՞ւնից, էլի չի եղել: Միակ քաղաքական ուժը, որը դրա մասին հայտարարել է, եղել է մեր շարժումը: Օրինակ, ի՞նչ եք կարծում՝ եթե ՌԴ-ն չկարողանար կասեցնել, ո՞վ պետք է խանգարեր Ադրբեջանին անցնել ամբողջ Հայաստանով մեկ եւ հասնել Նախիջեւան: Կամ Թուրքիային ո՞վ պետք է խանգարեր անցնել ուր ուզում է եւ ինչպես ուզում է: Նրանց մի բան է այսօր խանգարում՝ ռուսական ներկայությունն այստեղ. ռուսական սահմանապահները հայ-թուրքական սահմանին, ռուսական բազան եւ ռուսական հենակետերը Սյունիքում եւ այլն: Ո՞վ է խանգարում այսօր Ադրբեջանին գրավել այն, ինչ թողել է Նիկոլը խեղճ ու կրակ  Արցախից: Հայկական բանա՞կը, հայկական իշխանությո՞ւնը, ընդդիմությո՞ւնը, իհարկե՝ ոչ, պարզ չէ՞, որ ռուս խաղաղապահն է խանգարում, ուրիշ գործոն չկա: Այնպես չէ, որ Նենսի Փելոսին է եկել Հայաստան, դրա համար Ադրբեջանը չի գրավում Արցախը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top