Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան

«Ժողովուրդ». Առանց միջոցառման ու զորահանդեսի. Հայաստանը գլխիկոր է նշում Անկախության օրը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առանց պետական նշանակության որեւէ միջոցառման ու զորահանդեսի. այսպես գլխիկոր է Հայաստանի երրորդ Հանրապետությունը բոլորում 31-ամյակը:

Երեք տասնամյակների մեջ սա թերեւս առաջին դեպքն ու տարին է, որ այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունը Հայաստանը պարզապես չի տոնում: Կառավարությունից դեռ օրեր առաջ էին հաստատել, որ «հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով` հետաձգվել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը։ Խոսքը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության մասին է, որն ասես ոչ թե անկախությունն արժեւորող միջոցառման, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի բենեֆիսի նմանվող երեկույթ լինի: «Այլ միջոցառումներ եւս նախատեսված չեն»,- ասում են գործադրից:

«ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար: ՀՀ ինքնիշխանությունը, ընդհանրապես անկախությունը, քննարկման ենթակա լինել չեն կարող»,- օրերս խորհրդարանում նման բարձրագոչ հայտարարությամբ հանդես եկող Փաշինյանի իշխանության օրոք, փաստորեն, անտեսվում է Անկախության տոնը, որ ձեռք է բերվել ավելի քան յոթդարյա պետականություն չունենալուց հետո: Եւ որեւէ կերպ չնշելը, թեկուզ փոքրիկ շքերթի կամ այլ ձեւաչափով, պարզապես խայտառակություն է, ինչին, ցավոք, հայ հասարակությունը համակերպվում ու հանդուրժում է: Անկախ ամեն ինչից, Հայաստանը, այո, արյան, զրկանքների ու թանկ գնով ձեռք բերված Անկախություն պետք է ունանա ու դարեր շարունակ տոնի այն, հետեւաբար՝ շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ