Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ուրա՞ ընդեղ իշխանություն, մի քանի նազիր-վեզիներ կան, դրանք էլ ստիպված են մնում, որովհետեւ գիտեն, որ իրենց ամոթի դրվագները կհանվեն մեջտեղ. Իսրայել Հակոբկոխյան

Հանդիպում

«Էսօր Հայաստանում իշխանություն չկա, ուրա՞ ընդեղ իշխանություն, մի քանի նազիր-վեզիներ կան, դրանք էլ ստիպված են մնում, որովհետեւ գիտեն, որ իրենց ամոթի դրվագները կհանվեն մեջտեղ ու ի ցույց կդրվն, դրա համար էլ ինչ ասում են` սուս-փուս անում են»-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով առկա իրողություններին ասաց անվանի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:

-Օրինակ իշխանականները ասում են, որ ըննդիմադիրները ակցիաների փոխարեն լավ կանեն գնան սահման:

- Սահման իրանք պետք է գնան, որովհետեւ սահմանը իրանք են գծագրում ու կտոր-կտոր նվիրում: Հենց իրանք գնացին` ես խոստանում եմ իրենց մեջքը պինդ կպահեմ, որ հետեւից խփողներ չլինեն: Համ էլ էդ ասողն ովա` էն Անդո՞նը, ով մտածում է, որ հա էլ պաշտոնից դուրս չի գալու, նրան սերունդները չեն ներելու, դրանից վեր պատիժ էլ չկա:

-Դե ասում են, մենք ոչ մի թուղթ չենք ստորագրելու:

-Իրանք պետք է էն թուղթը ստորագրեն, որով ասեն, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ: Ասում էին չէ՞ տղամարդու խոսքը բերանից ա դուրս գալիս, ոչ թե մարմնի այլ մասից, դե հիմա թող գնան իրանց խոսքին տեր կանգնեն:

-Լավ հիմա ո՞ւմ եք տեսնում Փաշինյանից հետո:

- Չեմ կարծում, որ հայ կնոջ արգանդը չորացել է, բայց լիդեր էլ, որպես այդպիսին հլը չեմ տեսնում :

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ