Առողջական ինչ խնդիրների կարող է հանգեցնել սենյակային փոշին
Հասարակություն
Սենյակային փոշու մեջ պարունակվում են մեծ քանակությամբ հանքային ու օրգանական մասնիկներ, որոնք խցանում են վերին շնչուղիներն ու բրոնխները։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է իմունաբան, ալերգոլոգ Ելենա Պերեցկայան։
Տանը առկա փոշին հանգեցնում է քթի փակվածության ու կոնյունկտիվիտի, սակայն ոմանց մոտ կարող են շատ ավելի ծանր առողջական խնդիրներ լինել։ Եթե տանը կա շուն կամ կատու, ապա փոշու մեջ կարող են նաև մակաբույծների ձվեր ու փոշու տզեր լինել։
«Փոշու տզերի կենսագործունեության արգասիքները բաղկացած են լինում գուանինային սպիտակուցներից։ Այդ սպիտակուցները ալերգեններ են և կարող են տհաճ ախտանշաններ առաջացնել ալերգիաների հակում ունեցող մեծահասակների ու երեխաների մոտ։ Ամենալուրջ դրսևորումների շարքում կարելի է առանձնացնել բրոնխիալ ասթման, էկզեման ու ամբողջ տարի պահպանվող ռինիտը», - նախազգուշացրել է մասնագետը։
Ոչ պակաս վտանգավոր է նաև փողոցի փոշին, որը պարունակում է քաղցկեղածին նյութեր։ Կանոնավոր նման փոշոտ օդը շնչելը կարող է հանգեցնել մաշկային ցանի առաջացման, հոգնածության ու որովայնի ցավերի։