Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան

«Հրապարակ». Հանդիպումն անցել է բավական համերաշխ մթնոլորոտւմ. ինչ են որոշել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի 3 եւ Արցախի 2 նախագահների` կաթողիկոսի նստավայրում եւ նրա մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո տարածված «թույլ» հաղորդագրությունը շատերին հիասթափեցրեց` մարդիկ գործողություն էին սպասում, մինչդեռ կարդացին միայն, որ «տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»:

Տպավորություն ստեղծվեց, որ ազգի «ջոջերը» չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ եւ հարթել իրենց տարաձայնությունները:

Մեզ հաջողվեց պարզել միայն, որ քննարկման արդյունքում  մասնակիցները եկել են եզրահանգման, որ ունեն ինֆորմացիայի որոշակի պակաս՝ կապված ստեղծված իրավիճակի եւ Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերի հետ։ Որոշել են չշտապել, որովհետեւ լիարժեք տեղեկացված լինելը շատ կարեւոր է:

Ծրագրում են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր խողովակներով ինֆորմացիա հավաքել, թե ինչ է կատարվում արտաքին քաղաքական դաշտում, եւ ինչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը, ապա նորից հանդիպել՝ արդեն ավելի առարկայական որոշումներ ընդունելու նպատակով։

Դրանից հետո նոր կլինեն ավելի հստակ եւ հասցեական հայտարարություններ, որտեղ պահի գնահատականը տրված կլինի, որոշ լուծումներ նախանշված կլինեն, թե ինչպես կարելի է դիմակայել նոր սպառնալիքներին, եւ կոնկրետ այս պարագայում ինչ պետք է անի կամ ինչ չպետք է անի Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ