Գիտնականները նախազգուշացրել են բազմակի օգտագործման կոնտակտային ոսպնյակների վտանգի մասին
Հասարակություն
Մարդկանց մոտ, ովքեր բազմակի օգտագործման կոնտակտային ոսպնյակներ են կրում, գրեթե չորս անգամ ավելի հաճախ է, ամենօրյա օգտագործման ոսպնյակներ կրողների համեմատ, տեսողությանը սպառնացող հազվագյուտ աչքի ինֆեկցիա զագանում, պարզվել է Կալիֆորնիայի համալսարանի եւ Մուրֆիլդսի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքում:
Հետազոտությունը, որը հրապարակվել է Ophthalmology ամսագրում, բազմաթիվ գործոններ է հայտնաբերել, որոնք մեծացնում են ականթամոեբա կերատիտի (ԱԿ) զարգացման ռիսկը, այդ թվում՝ ոսպնյակների կրկնակի օգտագործումը, դրանք գիշերը կամ ցնցուղի ժամանակ կրելը:
Կոնտակտային ոսպնյակների օգտագործումը մանրէաբանական կերատիտի հիմնական պատճառն է հիմնականում առողջ աչքով հիվանդների մոտ: Մանրէաբանական կերատիտի պատճառով տեսողության կորուստը հազվադեպ է, բայց ամենալուրջ վարակներից է եւ պատասխանատու է կոնտակտային ոսպնյակներ կրողների մոտ հետկերատիտից հետո տեսողության կորստի մոտ կեսի համար: ԱԿ-ի դեպքերի մինչեւ 90 տոկոսը կապված է կանխարգելելի ռիսկերի հետ, թեեւ վարակը շարունակում է հազվադեպ մնալ։