⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Որ հիվանդությունների դեպքում է նկատվում ձեռքերի դող

Առողջապահական

Ձեռքերի դողը կարող է ի հայտ գալ տարիքային հիվանդությունների դեպքում։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում ասել է նյարդաբան, օստեոպատ Ալեքսանդր Եվդոկիմովը։

Մասնագետի խոսքով՝ նման տհաճ ախտանշանը կարող է հուշել նյարդային համակարգի հետ կապված խնդիրների մասին։

«60 տարեկանից բարձր անձանց մոտ այն կարող է լինել տարիքային դեմենցիայի և Պարկինսոնի հիվանդության դրսևորումը։ Նման պահերին նյարդային կարգավորումները խախտվում են, ի հայտ է գալիս թույլ դող։ Թույլ տրեմորի դեպքում կարող են դողալ նաև մարմնի այլ հատվածները ևս։ Մասնավորապես՝ դեմքը, քիթը, շուրթերն ու այտերը։ Այլ կերպ ասած՝ տեղի է ունենում նյարդային բջիջների ու թաղանթների ախտահարում», - բացատրել է մասնագետը։

Նա նաև հավելել է, որ ձեռքերի դողը կարող է պայմանավորված լինել նաև բնածին վնասվածքներով ու փոքր տարիքում նյարդային համակարգի ախտահարումներով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ