Որոնք են գլխացավի ամենավտանգավոր տեսակներն ու որ դեպքերում են դրանք ի հայտ գալիս
Հասարակություն
Գլխացավը բավական տարածված խնդիր է, որի դեպքում մարդիկ սովորաբար պարզապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն նյարդաբան Ալեքսանդր Կոմարովը վստահ է, որ կան գլխացավի տեսակներ, որոնք չի կարելի անտեսել։
Բժշկի խոսքով՝ գոյություն ունեն նաև ցավի այլ տեսակներ, որոնք ևս չի կարելի անուշադրության մատնել։ Բանն այն է, որ գլխուղեղի ուռուցքը ևս կարող է ուղեկցվել գլխացավով։ Այս դեպքում այն սովորաբար տեղային է լինում և ուղեկցվում է գիտակցության կորստով։
Բժշկի խոսքով՝ նման ցավի դեպքում բարձր է լինում նաև գլխուղեղի կաթվածի վտանգը, իսկ այս խանգարումը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ անգամ մահվան։ Սա է պատճառը, որ բաբախուն կամ տեղային գլխացավերի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու պարզել պատճառը։