Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է Մոսկվա Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը Պուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ

Հայաստանը՝ «դեմոկրատիայի» և «ավտոկրատիայի» պատերազմի արանքում. Արտակ Զաքարյան

Վերլուծություն
Հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ և ԵՄ գլխավորությամբ, նոր աշխարհակարգի ճարտարապետության նախագծման պլանով, փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրներ: Ռուսաստանն ու Չինաստանը՝ նույն նպատակից ելնելով (Արևմտյան գերակայություն թույլ չտալու և բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելու պլանով), նույնպես փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրների:
Աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացների արժեքներն ու կոշտ պայքարի հիմքերն ապահովելու համար Արևմուտքը սահմանել է հակադրության պարզ, բայց պայմանական սիմվոլիկա. “դեմոկրատիայի” պայքարը “ավտոկրատիայի” դեմ, կամ “ավտոկրատիայի” պայքարը “դեմոկրատիայի” դեմ:
Այս պայմանական տարանջատման առջև կանգնած են գրեթե բոլոր երկրները: Իսկ ձևավորվող բևեռների միջև, պայքարը տարվում է բոլոր հնարավոր եղանակներով՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, մշակութային և այլն:
2020թ.-ից հետո Հայաստանն այս ընտրության առջև է և հայտնվել է անվտանգային ծանր սպառնալիքների մեջ: Վտանգը, որի առջև հայտնվել են ապաշնորհ և դավադիր իշխանությունները՝ հայ ժողովրդին սպառնում է գոյաբանական իմաստով: Պայմանականորեն “դեմոկրատիայի” ճամբարը, իր շահերից ելնելով, ի վիճակի չէ լիարժեք կանխել հայ ժողովրդին վրա հասած ֆիզիկական սպառնալիքները: Իսկ պայմանական “ավտոկրատիայի” ճամբարը Հարավային Կովկասում ունի կայունության և հարաբերական խաղաղության պահպանման իր տեսլականը: Մեզ համար սխալ կլինի այն, որ թշնամու ագրեսիայի դեմ պայքարում մենք ստիպված մտնենք ավելի գլոբալ ու բազմաշերտ պատերազմի մեջ, որտեղ մեզ օգտագործելու են՝ հաճախ ի վնաս մեր երկարատև անվտանգային շահերի: Եթե կուզեք ավելի պարզ, ապա մեզ ձեռնտու չէ, որ պայմանական “ավտոկրատիան” պարտվի կամ նահանջի այս պայքարում: Երբ Ռուսաստանը մի փոքր նահանջ ունեցավ Ուկրաինայում, Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես օգտվեցին իրավիճակից և հարձակում գործեցին Հայաստանի սահմանների վրա:
Ռուսաստանը շարունակում է մնալ մեր գործընկերն ու ռազմավարական բնական դաշնակիցը: Այլընտրանքը լինելու է այն, որ մեզ առաջարկելու են թշնամու դեմ կռվելով մեր կենսական շահերի համար, միանալ նաև մեր ռազմավարական դաշնակիցի դեմ տարվող գլոբալ պատերազմին: Նման հեռանկարը մեզ սպառնում է ոչընչացման՝ զոհաբերման միջոցով:
Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեր կապիտուլյանտների արկածախնդիր գործողությունները հմտորեն օգտագործում են մեր դեմ: ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանից հեռանալու և նմանատիպ կոչերը բխում են ՀՀ-ում գործող նեղ խմբակային խնդիրներից, բայց ոչ հայ ժողովրդի միասնական շահերից:
Ռուսական խաղաղարար առաքելությունը վերահսկում է Արցախում առկա իրավիճակը: Ռուսական զորամիավորումները կանգնած են Հայաստանի տարբեր հատվածներում, և առնվազն կարողանում են լուծել իրենց նվազագույն խնդիրները: Պաշտոնական Մոսկվայի քաղաքական ազդեցությունն ի վիճակի է կանխել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները: Այս իրավիճակում մեզ համար խիստ անցանկալի են հակառուսական տրամադրությունների սերմանումները: Եթե Հայաստանի իշխանությունները, իրենց անվստահելի տեսակով չեն կարողանում դաշնակցի և մյուս գործընկեր պետությունների հետ լիարժեք անկեղծ և կայուն քաղաքականություն վարել, դա դեռևս չի նշանակում, որ հայ ժողովուրդը պետք է գնա նիկոլիզմի արկածախնդրությունների հետևից և վտանգի իր փխրուն ապագան:
Մեզ պետք չէ մտնել պայմանական “դեմոկրատայի” և “ավտորիտարիզմի” համաշխարհային պայքարի մեջ, հատկապես, որ այն երկարատև է և բազմաբնույթ: Դա մեր կռիվը չէ: Մեր կռիվը մեր պետության անվտանգության և տարածքային ամբողջականությունը պահպանելն է և արժանապատիվ խաղաղությունը չսակարկելը: Դրա համար մեզ անհրաժեշտ է համազգային համախմբում և մեր Զինված Ուժերի առավելագույն ամրացում:
Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան և մյուս երկրները պետք է տեսնեն, որ Հայաստանը և հայ ժողովուրդը պատրաստ է իր անվտանգության համար խելացի, հետևողական և վճռական պայքար մղել: Դա մեր գոյության ամենաամուր երաշխիքն է: Այդ պարագայում մեզ չեն փորձի օգտագործել գլոբալ խաղերի մեջ և չեն փորձի մեր կենսական շահերի հաշվին այլ մակարդակներում պայմանավորվածություններ ձեռք բերել:
Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, որն այսօր կրկին ձեռք է բերել աշխարհաքաղաքական նշանակություն: Այն նաև Հայաստանն ու Արցախը սնուցող կարևորագույն հանգույց է, որը երբեք չպետք է վտանգվի:






Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top