Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանում սպասվում է կարճատև անձրև: Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։ Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը

Նիկոլը լռվել-մնացել է ստորագրել-չստորագրելու երկընտրանքի արանքում

Վերլուծություն

Սեպ­տեմ­բե­րի 27-ի երկ­րորդ տա­րե­լի­ցի հետ կապ­ված՝ հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել ՀՀ-ում ԱՄՆ դես­պա­նա­տու­նը: Ըստ դրա. «Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը հանձ­նա­ռու է Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու գոր­ծին»: Բնա­կա­նա­բար, պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ որ­պես ի՞նչ է ԱՄՆ-ն նման հանձ­նա­ռու­թյուն ստանձ­նել: Ո­րե­ւէ մե­կը նման խնդրան­քով դի­մե՞լ է Վա­շինգ­տո­նին, ինչ-որ մի­ջազ­գա­յին ման­դատ ու­նի՞, որ­պես փաս­տա­ցի գո­յու­թյուն չու­նե­ցող Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գա՞հ է գոր­ծում, թե՞ ինքն ի­րեն է նման «հանձ­նա­ռու­թյուն» վե­րագ­րել:

ԻՆՉ ԿԱ­ՏԱՐ­ՎԵՑ ՆՅՈՒ ՅՈՐ­ՔՈՒՄ

Հար­ցադ­րու­մը, ի­հար­կե, մեր­կա­պա­րա­նոց չէ: Բանն այն է, որ նման հանձ­նա­ռու­թյուն, որ­պես ՄԽ հա­մա­նա­խա­գահ, ԱՄՆ-ն ի­րոք ու­ներ եր­կու տա­րի ա­ռաջ: Հաս­կա­նա­լի է, ոչ թե տա­րա­ծաշր­ջա­նա­յին մասշ­տա­բի, այլ՝ ՄԽ լի­ա­զո­րու­թյու­ննե­րի շրջա­նակ­նե­րում: Իսկ ՄԽ-ի գոր­ծու­նե­ու­թյան ա­ռանց­քա­յին սկզբունք­նե­րից մեկն էլ ու­ժի կի­րառ­ման բա­ցա­ռումն էր: Ար­դյուն­քում, ու­նե­նա­լով լի­ա­զո­րու­թյուն եւ բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ԱՄՆ-ն ի՞նչ ա­րեց իր այդ «հանձ­նա­ռու­թյու­նը» կյան­քի կո­չե­լու, այն է՝ նախ պա­տե­րազմ թույլ չտա­լու, ա­պա՝ սկսվե­լու դեպ­քում այն կանգ­նեց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Հի­շեց­նենք՝ ոչ մի բան, բա­ցի «հեր­թա­պահ» եւ ո­չինչ չտվող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից: Թե ին­չու չա­րեց, այդ մա­սին շատ է խոս­վել եւ խո­սե­լու շատ տեղ կա: Բայց այս ան­գամ հար­ցին այս կող­մից նա­յենք. ե­թե այն ժա­մա­նակ, ու­նե­նա­լով բո­լոր հնա­րա­վո­րու­թյու­ննե­րը, մա­տը մա­տին չտվեց, ու­րեմն ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ այս ան­գամ իր ինք­նա­կամ ստանձ­նած այդ «հանձ­նա­ռու­թյու­նը» կկա­տա­րի: Ու քա­նի դեռ այս­տեղ ո­րե­ւէ հստա­կե­ցում չի մտցնվում, ստիպ­ված ենք մնալ այն կար­ծի­քին, որ այս նոր «հանձ­նա­ռու­թյան» հաշ­վին պար­զա­պես ցան­կա­նում է եր­կու տա­րի ա­ռաջ կի­սատ թո­ղածն ա­վար­տել:

Այն, որ այդ «հանձ­նա­ռու­թյու­նը» ոչ թե հա­յաս­տա­նյան դես­պա­նա­տան, այլ Վա­շինգ­տո­նից ե­կող ծրա­գիր է, դժվար չէ հա­մոզ­վել, թե­կու­զեւ լսե­լով Պետ­դե­պար­տա­մեն­տի  ներ­կա­յա­ցու­ցիչ Նեդ Փրայ­սի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը, որ­տեղ նա մեկ­նա­բա­նում է ՄԱԿ-ի Գլխա­վոր ա­սամբ­լե­ա­յի շրջա­նակ­նե­րում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, ընդ­հուպ՝ Նի­կո­լի հետ Բլին­քե­նի հան­դի­պում­նե­րը: «Պետ­քար­տու­ղա­րը նշել է, որ Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը հանձ­նա­ռու է կա­յուն զի­նա­դա­դա­րին եւ խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը: Մենք եր­կու արտ­գործ­նա­խա­րար­նե­րին էլ հաս­կաց­րել ենք, որ Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը պատ­րաստ է գոր­ծըն­կեր­նե­րի հետ մի­ա­սին ա­ջակ­ցել այս գոր­ծըն­թա­ցին երկ­կողմ, բազ­մա­կողմ մա­կար­դա­կով...»,- ա­սել է Փրայ­սը: Իսկ թե կոնկ­րետ ինչ գոր­ծըն­թա­ցի մա­սին է, նա պարզ տե­ղե­կաց­նում է. «Դա ա­ջակ­ցու­թյուն է նե­րա­ռում Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լի ջան­քե­րին: Այդ հան­դիպ­ման ըն­թաց­քում կող­մե­րը քննար­կել են ա­ռա­ջըն­թա­ցի լա­վա­գույն ու­ղին, եւ պետ­քար­տու­ղա­րը կող­մե­րին հրա­վի­րել է մտքեր փո­խա­նա­կել այն մա­սին, թե ինչ­պես կա­րե­լի է մին­չեւ ամս­վա վերջ է­ա­կա­նո­րեն ա­ռաջ տա­նել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցը»:

«Ամսվա վե՞րջ»: Այս ա­մի՞սը նկա­տի ու­նի Պետ­դե­պար­տա­մեն­տի ներ­կա­յա­ցու­ցի­չը: Ե­թե նույ­նիսկ հա­ջորդ ա­մի­սը, մեկ է, նման կարճ ժամ­կե­տում «խա­ղաղ գոր­ծըն­թա­ցը է­ա­կա­նո­րեն ա­ռաջ տա­նե­լու» մի­ակ տար­բե­րակն այն կլի­ներ, որ ինչ-որ պատ­րաս­տի փաս­տա­թուղթ դրվի սե­ղա­նին, եւ կող­մե­րը ստո­րագ­րեն: Չնա­յած, հենց Փրայ­սը տվեց Շառլ Մի­շե­լի ա­նու­նը, ար­դեն ա­մեն բան պարզ էր: Խոս­քը «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­նե­րում Հա­յաս­տա­նին պար­տադր­վող «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» մա­սին է, ո­րը, ինչ­պես ան­գամ ա­մե­րի­կյան հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներն են պնդում, են­թադ­րում է Ար­ցա­խով հան­դերձ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նի կող­մից ճա­նա­չե­լու պայ­ման: Կարճ ա­սած, կար­ծես թե հենց սրա հա­մար է­ին Նի­կո­լին, Միր­զո­յա­նին ու Բայ­րա­մո­վին տա­րել-հասց­րել Նյու Յորք, թե ա­րա­գաց­րեք՝ ստո­րագ­րեք:

Այս հա­մա­տեքս­տում կա­րե­լի է նա­եւ հաս­կա­նալ, թե ին­չու է այդ­քան պետք մին­չե­ւը «ամսվա վերջ» այս գոր­ծըն­թացն ա­վար­տին հասց­նել: Նախ, Ուկ­րա­ի­նա­յի նախ­կին 4 մար­զե­րի հաշ­վին ա­ռա­ջի­կա 3-4 օ­րե­րին է­ա­կան փո­փո­խու­թյուն­ներ կլի­նեն նախ՝ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում, դրա­նից ել­նե­լով՝ ռուս-ամե­րի­կյան գլո­բալ հա­կա­մար­տու­թյան մեջ: Եվ ե­թե այդ փո­փո­խու­թյուն­նե­րը լի­նեն ռու­սա­կան գլո­բալ դիր­քե­րի ամ­րապնդ­ման ուղ­ղու­թյամբ, ո­րը հա­մար­վում է ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նա­րը, ա­պա դա նա­եւ ռուս­նե­րի օգ­տին ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խու­թյուն ա­ռաջ կբե­րի Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Իսկ այս դեպ­քում էլ ա­վե­լի է նվա­զում Շառլ Մի­շե­լի ձեռ­քով այս­տեղ ա­մե­րի­կյան մո­դե­լի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» ա­ռաջ տա­նե­լու շան­սե­րը, հաշ­վի առ­նե­լով, որ ռուս­ներն էլ ու­նեն այդ «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» սե­փա­կան տար­բե­րա­կը: Մի­ա­ժա­մա­նակ, ար­դեն նո­յեմ­բե­րի սկզբնե­րին ԱՄՆ-ում Կոնգ­րե­սի ճա­կա­տագր­ա­կան նշա­նա­կու­թյան ընտ­րու­թյուն­ներն են, ո­րը կա­րող է այն­պես խառ­նել ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, որ Պետ­դե­պար­տա­մեն­տը գո­նե մի ո­րոշ ժա­մա­նակ «Հա­րա­վա­յին Կով­կա­սը խա­ղա­ղաց­նե­լու» ցան­կու­թյուն, ժա­մա­նակ չու­նե­նա կամ ի­մաս­տը չտես­նի: Այ­սինքն, պետք է փոր­ձել ե­թե ոչ այս, ա­պա գո­նե հա­ջորդ «ամսվա վերջ» գործն ա­նել-վեր­ջաց­նել: Չբա­ցա­ռենք, որ դրա հա­մար է, որ հենց այս պա­հին մեյ­դա­նում հայտն­վեցին նա­եւ ԼՏՊ-ի կար­գի (այստեղ կա­րե­լի է տպագր­ման ոչ են­թա­կա բա­ռե­րի եր­կար շա­րան ա­վե­լաց­նել) ե­րե­ւույթ­նե­րը, Նի­կո­լին «դուխ» տա­լու հա­մար, թե նա այդ «կա­պի­տու­լյա­ցի­ոն» փաս­տաթղ­թի մի­ակ կողմ­նա­կի­ցը չէ: Ա­մեն դեպ­քում, ակն­հայտ է, որ հենց նույն «Բրյու­սե­լյան փաս­տաթղ­թի» մա­սին է խո­սում՝ փոր­ձե­լով նա­եւ վա­խեց­նել հա­յու­թյա­նը, որ ե­թե չստո­րագ­րեք, ա­պա՝ «Կես տա­րի հե­տո էլ եր­կիր չենք ու­նե­նա»:

ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ «ԱՐԳԵ­ԼԱ­ԿԸ»

Բայց, թե­րեւս, հենց դա է ինչ­պես ԼՏՊ-ի, մեր տե­ղա­կան ա­մե­րի­կա­մոլ­նե­րի, այն­պես էլ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հիմ­նա­կան սխա­լը՝ հա­յու­թյա­նը վա­խեց­նել, թե, ա­ման, թուր­քը ե­կավ, պետք է ա­մեն ինչ ստո­րագ­րել, թե չէ՝ «Էլ եր­կիր չենք ու­նե­նա»: Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ մենք «ԱՐԴԵՆ ԻՍԿ ԵՐ­ԿԻՐ ՉՈՒ­ՆԵՆՔ», եւ չու­նե­ցա­ծը, բնա­կա­նա­բար, կորց­նել չենք կա­րող: Մաս­նա­վո­րա­պես՝ Սյու­նի­քի ուղ­ղու­թյամբ ու­նենք նեղ­լիկ մի հատ­ված, ո­րը, ռազ­մա­կան լեզ­վով ա­սած, ար­դեն այս պա­հին է «կրա­կա­յին պար­կի» վի­ճա­կում: Իսկ ե­թե այդ հատ­վա­ծում հար­ձա­կում լի­նի, այն էլ եր­կու կող­մից, ա­պա, հաշ­վի առ­նե­լով տե­ղում հայ­կա­կան ու­ժե­րի քա­նակն ու զին­վա­ծու­թյու­նը, այդ տա­րած­քը պա­հել լա­վա­գույն դեպ­քում կա­րող ենք մեկ-երկու օր:

Թե ին­չու թուրք-ազե­րի­ա­կան տան­դեմն այդ մի քա­նի կի­լո­մետ­րը չի անց­նում, դա էլ է ա­ռա­վել քան հաս­կա­նա­լի. նույն այն պատ­ճա­ռով, որ ա­զե­րի­նե­րը 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից ի վեր չեն մտնում Ստե­փա­նա­կերտ:

Վեր­ջա­պես, կա­րե­լի է նա­եւ հենց նույն պատ­ճա­ռով բա­ցատ­րել այն «հա­նե­լու­կը», թե ին­չու է Նի­կոլն այդ­քան հա­մա­ռո­րեն ա­մե­րի­կյան հրա­հան­գիչ­նե­րին դեմ գնա­լու գնով խու­սա­փում ստո­րագ­րել այդ փաս­տա­թուղ­թը: Ի­հար­կե, ա­մեն կերպ փոր­ձում է ա­մե­րի­կա­ցի­նե­րին ցույց տալ, թե ձեր կողմն եմ նա­յում: Օ­րի­նակ, «սահ­ման­նե­րը լար­ված են» պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ հրա­ժար­վում է ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին գնալ, սա­կայն այդ «լար­ված սահ­ման­նե­րը» չեն խան­գա­րում ա­մե­րի­կա­ներ եւ ֆրան­սի­ա­ներ թռնել: Կամ, կա­րող է իր իսկ խնդրան­քով Հա­յաս­տան ժա­մա­նած սե­փա­կան դա­շին­քի՝ ՀԱՊԿ-ի ղե­կա­վա­րի հետ չհան­դի­պել, սա­կայն ա­մե­րի­կա­նե­րում հան­դի­պել ՆԱ­ՏՕ-ի ղե­կա­վա­րին, վեր­ջա­պես՝ ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ ՀԱՊԿ-ի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րից հրա­ժար­վել: Սա­կայն դրանք ըն­դա­մե­նը «կար­միր գծի» մոտ վտան­գա­վոր խա­ղեր են: Բայց փո­խա­րե­նը, Վա­շինգ­տո­նի հրամց­րած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րե­լը՝ «եռա­կողմ պա­յ­մա­նավոր­վա­ծու­թյու­ննե­րից» բխող ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» մեր­ժե­լով, ար­դեն այդ «կար­միր գծից» այն կողմ թռիչք կնշա­նա­կի՝ բխող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ար­դյուն­քում, չնա­յած ա­մե­րի­կա­նե­րի «մին­չեւ ամս­վա վերջ»-երի, ԼՏՊ-ի կա­պի­տու­լյա­ցի­ոն հոր­դոր­նե­րի, Նի­կո­լի՝ գնա­լով բա­ցա­հայ­տո­րեն ի ցույց դրվող նկրտում­նե­րին, հենց «ռու­սա­կան ար­գե­լակն» է, որ նույն Նի­կո­լին գո­նե մինչ այս պա­հը հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս ո­րե­ւէ փաս­տա­թուղթ ստո­րագ­րել: Ա­սենք, մո­տա­վո­րա­պես նույն խնդիրն ու­նի նա­եւ Ա­լի­ե­ւը. պետք է հար­ձակ­վել, դրա­նով Նի­կո­լին օգ­նել, որ ստո­րագ­րի, բայց է­լի գոր­ծում է «ռու­սա­կան ար­գե­լա­կը», թե՝ կանգ­նեք: Չգնաս դրան, ի՞նչ ի­մա­նաս, թե որն է հե­տե­ւան­քը: Այ­սինքն, ե­թե Խար­կո­վի տա­րածք­նե­րից ռու­սա­կան զոր­քե­րի նա­հանջն Ա­լի­ե­ւի հա­մար հու­սադ­րող դրվագ էր, թե՝ Մոսկ­վան թույլ է, կա­րե­լի է հար­ձակ­վել, ա­պա ներ­կա­յիս զո­րա­հա­վա­քը եւ 4 մարզ ՌԴ-ի կազմ վերց­նե­լու գոր­ծըն­թա­ցը հա­կա­ռակն է հու­շում՝ ար­դեն վտան­գա­վոր է:

Կարճ ա­սած, փա­կու­ղա­յին վի­ճակ է, ո­րը կպահ­պան­վի թե­րեւս այն­քան, քա­նի դեռ ու­ժե­րի գլո­բալ բա­լան­սում փո­փո­խու­թյու­ններ չկան: Ար­դյուն­քում, է­լի գա­լիս-հաս­նում ենք ուկ­րա­ի­նա­կան, պա­տե­րազ­մին. չնա­յած՝ դրան վեր­ջին օ­րե­րին մեկ այլ գոր­ծոն էլ գու­մար­վեց՝ Ի­րա­նի «գու­նա­վոր­ման փոր­ձը»:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 






Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանում սպասվում է կարճատև անձրև:Գազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top