«Հրապարակ». ՀՖՖ-ն ավելի մեղավոր է, քան Կապառոսը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական անհաջողություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ իսպանացի մարզիչ, 66-ամյա Խոակին Կապարոսն այլեւս ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ՝ Կապարոսն ու ֆեդերացիան երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ հանդիպել է Կապարոսի հետ, քննարկել հավաքականի այս տարվա ելույթները։ Մինչ ՀՖՖ-ն պնդում է, թե պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ է խզվել, Կապարոսի վերջին ասուլիսը հակառակն է ապացուցում։ Նա նշել էր, որ ինքը պայմանագիր ունի մինչեւ նոյեմբերի 30-ը, այսինքն՝ միայն դրանից հետո պարզ կլինի իր ապագան։
«Էդ Կապարոսին ովքե՞ր են բերել, ովքե՞ր են նշանակել, չե՞ք հիշում»,- Ուկրաինային խոշոր հաշվով զիջելուց հետո ասում էր երկրպագուներից մեկը։ Նշենք, որ Կապարոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության մեջ հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբում: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ:
Իսկ եթե նա իսկապես մեղավոր է եւ այս ընթացքում ահռելի աշխատավարձ ստանալով, ըստ լուրերի՝ տարեկան մոտ 1,3 մլն եվրո, գումարած պարգեւավճարները, կեցությունը, Իսպանիա մեկնելու ծախսերը՝ ՀՖՖ-ի վրա, ապա ոչ թե պետք է հանգիստ հեռանա, այլ պատասխան տա՝ ՀՖՖ ղեկավարների հետ միասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
