Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ Հավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին

Ութ ամսվա մեջ ինչ է փոխվել Քոչարյանի մոտ` Միութենական պետությանը մաս կազմելու հարցում

Տեսանյութեր

Եթե ութ ամիս առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի մաս կազմելն, ապա հիմա չի կարծում, որ դա ճիշտ է:

Ռոբերտ Քոչարյանը դեռեւս փետրվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալուն «Իրավունքի» եւ այլ լրատվամիջոցների հնչացրած հարցադրմանն ի պատասխան ասել էր. «Այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որով բոլորը հիանում են, օրինակ` Եվրամիությունը: Այն, ինչ կատարվում է այսօր այն միությունում, որը Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ, հեռու է Եվրամիության ինտեգրման աստիճանից: Իմ կարծիքով` այսօրվա աշխարհում չպետք է այսպես ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրման պրոցեսներից: Ուղղակի, պետք է նստել եւ հաշվել` ի՞նչ ես ստանում, ի՞նչ ես զիջում, շատ սառը հաշվարկ պետք է ունենաս: Դեռ այդպիսի առաջարկ չի եղել, ինձ հետ նման հարց իմ նախագահության օրոք չի քննարկվել: Մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ այն ժամանակ չենք համարել, որ սա հասունացած է: Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ, եւ կրկնում եմ` հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով` դու ինձ, ես` քեզ, այլ շատ կոնկրետ` թե ի՞նչ վտանգների առաջ ենք կանգնած, ի՞նչ սպասելիքներ ունենք մենք, կամ ի՞նչ են մեզ առաջարկում, ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ ենք ստանում: Քանի որ չկա առաջարկ, չկա ընդհանրապես քննարկում, հիմա դժվար է գնահատել: Կլինի առաջարկ, պետք է քննարկել եւ շատ սթափ հաշվարկով մտնել կամ չմտնել նման կարգի գործընթացների մեջ: Ես տեսնում եմ մեկ բան` Ռուսաստանի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ, ու չկա այլ երկիր ՌԴ-ից բացի, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում: Ուղղակի, ուրիշ երկիր չկա: Ընդունում եմ, որ այս հարցի վերաբերյալ սա կիսապատասխան է, բայց այս վիճակում ենք այսօր»:

Այն դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, կա Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ: Ավելին` ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հստակ նշել էր, որ Միութենական պետությունը բաց է բոլոր այն երկրների համար, ովքեր կցանկանան մաս կազմել եւ արդեն շուրջ մեկ տարի է Հայաստանում գործում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել էր. «Այստեղ, ուղղակի, ավելացնելու բան չունեմ: Կան լրջագույն օրակարգային հարցեր, որոնց լուծումները պետք է Հայաստանի Հանրապետությունը գտնի, բայց այդ լուծումները կախված են, թե ինչ ուղղությամբ ես դու գնում: Եթե դու գնում ես գործոն դառնալու ուղղությամբ այս տարածաշրջանում, քո համբավը վերականգնելու, եւ այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու, ուրեմն` պետք է լուծումներ գտնես: Իսկ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակները... Կարող է լինել: Բայց այսօր դա իսկապես չկա, եւ այդ գործընթացի նախաձեռնողը պետք է լինի ՀՀ իշխանությունը: Ինքը պետք է ասի, որ այս խնդիրների լուծումը տեսնում ենք այս ճանապարհով, որի համար պետք է անել այս-այս քայլերը: Իսկ հիմա  ընդհանրապես չկա որեւէ հայացակարգ, թե մենք ի՞նչ ենք ուզում: Իսկ գիտեք, թե ինչու չկա, որովհետեւ իրենք գնում են այլ ճանապարհով, որը պոպուլյար չէ հնչեցնել, որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, եւ շատ ավելի հարմար է դրա մասին չխոսել: Բայց այդ ճանապարհով են գնում` մինչեւ հանրային կարծիք քարոզչական տարբեր մեխանիզմներով հասունացնեն` ընդունելի դարձնելով ժողովրդի համար: Այսօր այդ գործընթացի մեջ ենք, դրա համար տպավորություն է ստեղծվում, որ հայեցակարգ չկա, եւ չենք հասկանում, թե ուր ենք գնում»:

Նույն ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահին հիշեցրեցին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարում է, որ մեր տարածաշրջանում միություններն առհասարակ փրկությունն են եւկարծում է, որ Հայաստանը գնալու տեղ չունի եւ միանալու է այդ միությանը: Ի վերջո, ո՞րը կլինի ճիշտ որոշում` միանա՞լ, թե՞ չմիանալ` Ռոբերտ Քոչարյանն անկեղծացավ. «Չգիտեմ էլ ինչ պետք է ասեմ Միութենական պետության մասին: Ինձ թվում է` ամեն ինչ ասել եմ: Մենք պետք է հաշվարկենք, ոչ թե ասենք` այո, մտնում ենք այս միության մեջ, այլ ասենք` մեր մտնելը ի՞նչ է նշանակելու մեզ համար: Մտնելուց հետո` հինգ տարվա, տասը տարվա կտրվածքով` ո՞ւր ենք հասնելու, ի՞նչ ենք ստանալու, եթե այդ հարցերի պատասխանը չլինի, ուղղակի ասենք` մտնում ենք, ինձ համար այդպիսի մուտքը պետության կողմից կլինի անհասկանալի: Ես ընկերներ ունեմ, օրինակ, Հունաստանում, այնտեղ լինելով մեկ անգամ հարցրի, թե դուք ի՞նչ եք ստացել Եվրամիությանն անդամակցելով: Եվ քանի որ իր մեքենան նստեցրեց եւ Հունաստանով սկսեցինք շրջել, ուր եւ ինչ ճանապարհով գնում էինք, ասում էր` սա Եվրամիության փողերով է կառուցված, սա` Եվրամիության շնորհիվ: Իսկապես տպավորիչ էր: Բալկանները` Խորվաթիան, Սլովենիան հետաքրքիր էին ինձ համար, ուղղակի, ուզում էի ավելի ծանոթանալ այդ տարածաշրջանի հետ եւ այնտեղ լինելով` ում հետ շփվում էի, ասում էին` Եվրամիության փողերով այս կառուցվեց, այն կառուցվեց: Բոլորը միանշանակ շահել են այդ միությունից, բայց մտնելուց իրենք արդեն գիտեին, թե ուր են մտնում: Իրենց միգուցե սուվերենության մի կոմպոնենտ զիջելով` իրենք ստացել են տնտեսական հզորություն եւ անվտանգության հարցերի լուծում: Սա է մոտեցումը, շատ պրագմատիկ է եւ ոչ թե երկու-երեք տարվա, այլ առնվազն 15-20 տարվա կտրվածքով` պետք է հաշվարկ արվի: Կարծում եմ` ճիշտ քաղաքականության դեպքում` այո՛, մենք այստեղ կարող ենք շահել»:

Մինչդեռ ութ ամիս անց վերադառնալով այս հարցին` սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը բոլորովին այլ դիրքերից հանդես եկավ: Նա մասնավորապես նշեց հետեւյալը. «Չեմ կարծում, որ որեւէ առիթ եմ տվել մտածելու, թե ես առաջարկում եմ Միութենական պետությանը միանալ:  Գրեթե մեկ տարի առաջ եւս, այո, անորոշ էր իմ պատասխանը, որովհետեւ համարում եմ, որ պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել՝ չբացառել տվյալ դեպքում ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը: Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. Opta
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top