Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին» Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն Սիմոնյան Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է Մոսկվա Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ

Վերլուծություն

Եվ այս­պես, Նի­կո­լի ըն­տա­նե­կան աղ­բա­կայ­քը շա­րու­նա­կեց «հա­վաս­տի աղ­բյու­րով» իբր սեն­սա­ցի­ոն ար­տա­հոս­քե­րը: Երկ­րորդ «սե­րի­ան» վե­րա­բե­րում էր Ռու­սաս­տա­նին: Ե­թե ա­վան­դա­բար Նի­կո­լի հա­մար ա­մեն ին­չի մե­ղա­վո­րը «նախ­կին­ներն» է­ին, ա­պա հի­մա ժան­րի կա­նո­նի զար­գա­ցու­մով դրան հա­վել­վե­ցին ռուս­նե­րը: Այ­լա­սեր­ված տրա­մա­բա­նու­թյու­նը նույնն է, որ բո­լո­րը մե­ղա­վոր են, «խեղճ» Նի­կոլն ի՞նչ ա­ներ` «նախ­կին­նե­րը» ա­մեն ինչ ծա­խե­ցին, ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կիցն էլ ո­րո­շեց Ար­ցա­խի ու Սյու­նի­քի հաշ­վին եղ­բայ­րա­նալ թուր­քի հետ: Սա­կայն Նի­կոլն ընկ­նում է իր իսկ լա­րած ծու­ղա­կը...

ՆՈՐ ՀԱ­ՎԱ­ՍԱ­ՐՈՒՄ. ՔՊ=ԱԺԲ

Նի­կո­լի հե­ղի­նա­կած «դե­ղին­մա­մու­լա­յին» հոդ­վա­ծը լավ էլ հա­վակ­նոտ վեր­նա­գիր ու­նի. «Ինչ է ու­զում Ռու­սաս­տա­նը. ի գի­տու­թյուն Վե­հա­փառ հայ­րա­պե­տի, ե­րեք նա­խա­գահ­նե­րի և փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան»: Եվ այն­տեղ նա շա­րադ­րում է այն, ին­չը հան­րու­թյան ու­ղեղ­նե­րի մեջ տև­ա­կան ժա­մա­նակ ձգտում է լցնել ԱԺԲ-ն իր Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րով և ԱՄՆ դրոշ­նե­րով զար­դար­ված սա­կա­վա­մարդ հան­րա­հա­վաք­նե­րով: Մեջ­բե­րում այդ գլուխ­գոր­ծո­ցից. «Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նից հա­մա­րյա ու­զում է այն, ինչ ու­զում է Ուկ­րա­ի­նա­յից, որ այն դառ­նա «Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս» մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան կամ Ռու­սաս­տա­նի մաս: Ու ե­թե Ուկ­րա­ի­նա­յի դեպ­քում նման ար­դյուն­քի հա­մար ՌԴ-ն օգ­տա­գոր­ծում է ռու­սա­կան և գու­ցե բե­լա­ռու­սա­կան զոր­քե­րը, Հա­յաս­տա­նի դեպ­քում օգ­տա­գոր­ծում է Ադր­բե­ջա­նի և ո­րոշ չա­փով էլ ՀՀ-ում տե­ղա­կայ­ված ռու­սա­կան զոր­քե­րը:

Գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ի­մաս­տը հե­տև­յալն է՝ ցույց տալ Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին խո­ցե­լի­ու­թյու­նը, որ­պես­զի վեր­ջինս րո­պե ա­ռաջ դի­մի «Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս» մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան մաս դառ­նա­լու հա­մար: Այս տրա­մա­բա­նու­թյու­նը զար­գաց­նե­լու քայ­լե­րը Ադր­բե­ջա­նի ագ­րե­սի­վու­թյունն է, ՀՀ-ում տե­ղա­կայ­ված ռու­սա­կան զոր­քի ի­ներ­տու­թյու­նը, Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան ի­ներ­տու­թյու­նը և Հա­յաս­տա­նին զեն­քի մա­տա­կա­րար­ման պար­տա­վո­րու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լը: Վեր­ջին գոր­ծի­քի կի­րա­ռու­մը պա­տա­հա­կան չէ և օգ­տա­գործ­վել է նա­և նախ­կի­նում, զո­րօ­րի­նակ՝ 2016-ի պա­տե­րազ­մից ա­ռաջ և հե­տո: Հա­յաս­տա­նը պետք է հնա­րա­վո­րինս խո­ցե­լի լի­նի, որ հնա­րա­վո­րինս պինդ գրկի Ռու­սաս­տա­նին»:

Վլա­դի­միր Պու­տի­նի խոս­նա­կը կայ­ծակ­նա­յին ա­րա­գու­թյամբ հեր­քել է նի­կո­լաս­տեղծ վար­կա­ծը, թե ՀՀ և Ադր­բե­ջա­նի ԶՈՒ մի­ջև վեր­ջին մար­տե­րը կապ­ված են Մոսկ­վա­յի ցան­կու­թյան հետ՝ ճնշում գոր­ծադ­րե­լու Հա­յաս­տա­նի վրա՝ Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյա­նը մի­ա­նա­լու հա­մար: Պա­տաս­խա­նե­լով լրագ­րող­նե­րի հար­ցին՝ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կովն ա­սել է. «Ոչ, սա ակն­հայտ ան­հե­թե­թու­թյուն է»: Դե ինչ, կա­պի­տու­լյան­տը նոր «բար­ձունք» նվա­ճեց` նրա մա­նի­պու­լյա­տիվ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը հեր­քում է ոչ թե ընդ­դի­մու­թյու­նը կամ փոր­ձա­գետ­նե­րը, այլ գեր­տե­րու­թյան ղե­կա­վա­րի խոս­նա­կը` ան­ձամբ: Սա­կայն ու­շագ­րավ է, որ կա­պի­տու­լյան­տի շա­րադ­րան­քը կար­ծես ԱԺԲ-ի քա­րոզ­չու­թյան «քո­փի-փեյսթ» լի­նի, այդ թվում դե­տալ­նե­րով: Եվ ուր­վագծ­վում է ներ­քա­ղա­քա­կան հա­վա­սա­րում` ՔՊ=ԱԺԲ: Այ­սինք` Սէ­ֆի­լյա­նենք ոչ մի հա­կա­նի­կո­լա­կան էլ չեն, և ԱԺԲ-ի ա­ռաջ­նորդ­նե­րի սպառ­նա­լի­քը` «ապստամ­բել» խուն­տա­յի դեմ, այժմ ըն­կալ­վում է որ­պես է­ժան մի­մո­սու­թյուն:

Իսկ 2016-ից ա­ռաջ և հե­տո Հա­յաս­տա­նին ռու­սա­կան զեն­քից զրկե­լը այն­քան զռռա­ցող սուտ է, որ դրան հա­վա­տա­լու հա­մար հարկ է հա­վի հի­շո­ղու­թյուն ու­նե­նալ: Թար­սի պես հենց այդ ժա­մա­նակ, ՔՊ-ական­նե­րի կող­մից ա­տե­լի Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք, Հա­յաս­տա­նը ձեռք բե­րեց «Իսկան­դեր­նե­րը» և նվեր ստա­ցավ 50 հա­զար տոն­նա ռու­սա­կան սպա­ռա­զի­նու­թյուն: Իսկ «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյա­նը Նի­կո­լի խզբզան­քը ո­րա­կում է ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք. «Հա­վաս­տի աղ­բյուր», հի­մա հաս­կա­ցա՞ր, թե ոնց իշ­խա­նու­թյան ե­կար, ին­չի՞ հա­մար ե­կար, «դըմփ դըմփ հու»-ն բե­րե՞ց, թե մի­ջազ­գա­յին կոն­սեն­սու­սը: Ու հաս­կա­նո՞ւմ ես, որ էդ դե­րը ստանձ­նե­լով` քեզ դարձ­րե­ցիր հա­յոց պատ­մու­թյան մե­ծա­գույն թշնա­մին ու դու մի բան էլ ի­րենց պատ­կե­րաց­րա­ծից ա­վե­լին ա­րե­ցիր... Վիժ­ված­քի վեր­ջին օ­րե­րի «բա­ցա­հայ­տում­նե­րը» յու­րօ­րի­նակ ինք­նա­խոս­տո­վա­նու­թյուն­ներ են, ո­րոն­ցում գրե­թե ու­ղիղ տեքս­տով գրված են 2018-ի իշ­խա­նա­փո­խու­թյան պատ­ճա­ռա­հե­տև­ան­քա­յին կա­պերն ու իր առ­ջև դրված հա­կա­պե­տա­կան պա­հանջ­նե­րի տրա­մա­բա­նու­թյունն ու բո­վան­դա­կու­թյու­նը: Դե, իսկ պա­հանջ­նե­րի կա­տար­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը տես­նում ենք բո­լորս»:

ՄԱ­ՀԱ­ՊԱ­ՏԻ­ԺԸ ՍԱՀ­ՄԱ­ՆԱԴ­ՐՈՒ­ԹՅԱՄԲ ԱՐ­ԳԵԼ­ՎԱԾ Է, ԲԱՅՑ…

Ար­դեն աք­սի­ո­մա­տիկ ճշմար­տու­թյուն է, որ կա­պի­տու­լյան­տի հա­մար իշ­խա­նու­թյան մնա­լը ողջ մնա­լու մի­ակ ե­րաշ­խիքն է: Ճիշտ է, մա­հա­պա­տի­ժը ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ ար­գել­ված է, սա­կայն Նի­կո­լի գրպա­նում մին­չև իր պաշ­տո­նա­վար­ման ա­վարտ մնա­ցած դհոլ­չի Ար­թուր Դավ­թյանն ակն­հայ­տո­րեն հենց խուն­տա­յի պատ­վե­րով հա­րու­ցեց պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հա­մար մա­հա­պատ­ժի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցը, այդ թվում` դի­մեց Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյան հա­մար: Խուն­տա­յի հա­մար դա դի­տարկ­վում էր որ­պես գոր­ծիք` գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նի և նրա թի­մի գոր­ծած դա­վա­ճա­նու­թյու­նը «անհար­մար» վկա­նե­րի գրպա­նը գցե­լու և նրանց ընդ­միշտ լռեց­նե­լու հա­մար: Սա­կայն ե­թե Ար­թուր Դավ­թյա­նի «ճտի­կով» գոր­ծի դրած բյու­րոկ­րա­տական մե­քե­նա­յի ի­ներ­ցի­ա­յով բա­նը հաս­նի այդ մե­խա­նիզ­մի ի­րա­կա­նաց­մա­նը, ա­պա այդ բու­մե­րան­գը ան­պայ­ման կզար­կի կա­պի­տու­լյանտ­նե­րին: Հե­տև­ա­բար, ճիշտ են ա­նում, որ վա­խե­նում են...

Իսկ հո­գե­զա­վակ Նի­կո­լի հո­գե­հայր ԼՏՊ-ն շտա­պեց Վե­հա­փա­ռի մոտ կազ­մա­կերպ­ված հան­դի­պու­մը նեն­գա­փո­խել կա­պի­տու­լյան­տի հետ երկ­խո­սու­թյան կեղծ օ­րա­կար­գի և մե­ղադ­րել. «Այդ գոր­ծըն­թացն ար­դեն իսկ վի­ժեց­վել էր Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գրե­թե 3 ժամ տև­ած ա­սու­լի­սի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ հա­ջորդ օ­րը տված երկ­ժա­մյա հար­ցազ­րույ­ցի հե­տև­ան­քով: Դրանց ար­դյուն­քը, փաս­տո­րեն, հե­տև­յալն է. Քո­չա­րյա­նի նպա­տակն ա­մեն գնով Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան տա­պա­լումն է, իսկ Փա­շի­նյա­նի նպա­տա­կը՝ ա­մեն գնով իր իշ­խա­նու­թյան պահ­պա­նու­մը: Սրա­նով, ըստ է­ու­թյան, նրանք մի­ա­ձայ­նու­թյամբ հայ­տա­րա­րե­ցին, որ երկ­խո­սու­թյան կա­յաց­մա­նը հաս­նե­լու կա­մուրջ­ներն այր­ված են»: Բայց, գրո՛ղը տա­նի, չէ՞ որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­ռանց­քա­յին գա­ղա­փար­նե­րից էր կա­պի­տու­լյան­տին «մար­դա­սի­րա­կան մի­ջանցք» տա­լու մեր­ժե­լի կոն­ցեպ­տը, ո­րը երկ­րոր­դե­ցին նա­և նրա թի­մա­կից­նե­րը: Ու­րեմն վա­խը լրիվ կու­րաց­րե՞լ է Նի­կո­լին, և նրան «տա­նիք կանգ­նած» ԼՏՊ-ն նո՞ւյնպես չի հա­վա­տում «մար­դա­սի­րա­կան մի­ջանց­քին»:

Սա­կայն ԼՏՊ-ն նա­և ի­րեն թույլ տվեց զգու­շո­րեն պա­տաս­խա­նել Սերժ Սարգ­սյա­նի գրա­սե­նյա­կի հայ­տա­րա­րու­թյա­նը, որ­տեղ ա­նըն­դու­նե­լի և բա­ցար­ձա­կա­պես ոչ տե­ղին է­ին հա­մար­վել նա­խա­գահ Տեր-Պետ­րո­սյա­նի նա­խորդ օր­վա հայ­տա­րա­րու­թյան մեջ Ցյու­րի­խյան ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի և գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հայ-թուր­քա­կան հաշ­տու­թյան ստո­րագր­վե­լիք պայ­մա­նագ­րի մի­ջև հա­մե­մա­տու­թյուն­նե­րը: Եվ ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կը դա ան­պա­տաս­խան չթո­ղեց: Մաս­նա­վո­րա­պես, շեշտ­վեց. «Վի­րա­վո­րա­կան է այդ փաս­տաթղ­թի հա­մե­մա­տու­թյու­նը ՀՀ գոր­ծող կա­ռա­վա­րիչ­նե­րի կող­մից խայ­տա­ռակ պայ­ման­նե­րով բա­նակց­վող և ստո­րագր­ման պատ­րաստ­վող պայ­մա­նագ­րի հետ»: Սերժ Սարգ­սյա­նի գրա­սե­նյա­կը նա­և հի­շեց­րեց. «ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հա­մար հիմք ծա­ռա­յող՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ան­կա­խու­թյան հռչա­կագ­րի, 11-րդ կե­տում ամ­րագր­ված է. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը սա­տար է կանգ­նում 1915 թվա­կա­նին Օս­մա­նյան Թուր­քի­ա­յում և Ա­րևմ­տյան Հա­յաս­տա­նում հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման գոր­ծին»: 2008-2018թթ. ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի ղե­կա­վար­ման տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն ան­շե­ղո­րեն ա­ռաջ­նորդ­վել է վե­րո­հի­շյալ դրույ­թով և ոչ մի­այն խոս­քով, այ­լև այդ դրույ­թի շրջա­նակ­նե­րում գործ­նա­կա­նում ի­րա­կա­նաց­ված քայ­լե­րով»:

Իսկ մենք մեր կող­մից հի­շեց­նենք, թե ինչ էր շեշտ­վել Սերժ Սարգ­սյա­նի սեպ­տեմ­բե­րի 21-ի ու­ղեր­ձում` «Ամե­նա­մեծ փոր­ձու­թյու­նը, ո­րը փոր­ձանք դար­ձավ հայ ժո­ղովր­դի գլխին, հան­դուր­ժելն է սուտ խոս­տում­նե­րով իշ­խա­նու­թյու­նը զավ­թած կա­պի­տու­լյանտ կա­ռա­վա­րիչ­նե­րին, ո­րոնք անխ­նա մսխում են ան­կախ պե­տա­կա­նու­թյան կերտ­ման ու ամ­րապնդ­ման ճա­նա­պար­հին ու­նե­ցած բո­լոր ձեռք­բե­րում­նե­րը և լրջա­գույն վտան­գի տակ են դրել մեր պե­տու­թյան ու ժո­ղովր­դի ա­պա­գան»:

Եվ «օդում կախ­ված հա­վաս­տի դա­վա­ճա­նը» նո­րա­նոր ստե­րով ու «մու­տի­լով­կա­նե­րով» պլստա­լու շանս չու­նի...

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ






Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top