Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

Շաբաթը հոբելյանական էր

Արխիվ 16-20

Նախորդ շաբաթը լի էր հոբելյանական տարեդարձներով, որոնցից առանձնացրել ենք ամենահիշարժանները: Փետրվարի 25-ին ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱԻՍԱ Фото Sarafyan Hrant.ՄԿՐՏՉՅԱՆԸ նշեց ծննդյան 75, իսկ փետրվարի 17-ին ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ԼԵՎՈՆ ՇԱՐԱՖՅԱՆԸ տոնեց իր 70-ամյակը:

«ՁԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՁ ԷԼ ԱՎԵԼԻ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ»

75-ամյա լեգենդար երգչուհուն տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն տոնական համերգ, որպես այդպիսին, տեղի չունեցավ: Ի պատասխան հարյուրավոր շնորհավորանքների, ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ նշել է հետեւյալը. «Սիրելի ընկերներ, երկրպագուներ, բարեկամներ, ուսանողներ, անչափ շնորհակալ եմ ու շոյված անկեղծ բարեմաղթանքների եւ ուշադրության համար։ Ձեր սերն ու ջերմությունը ինձ էլ ավելի ուժ է տալիս եւ պարգեւում մեծ ուրախություն»։ 

«ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑԱԾ ՀՈԳԵՎՈՐ ՈՒԺԸ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՆ ԻՆՁ ԿՋԵՐՄԱՑՆԻ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ»

Фото Sarafyan Hrant.70-ամյա դերասան ԼԵՎՈՆ ՇԱՐԱՖՅԱՆԻ տարեդարձը թեպետ նշվեց օվկիանոսից այն կողմ` ԱՄՆ-ում, բայց մեծ հոբելյանական միջոցառում էր կազմակերպվել նրա պատվին: Անդրադառնալով ստացած շնորհավորանքներին` Լ. Շարաֆյանը շեշտել էր. «Թանկագին ընկերներ, հեռու եւ մոտիկ կոլեգաներ, ծանոթներ եւ անծանոթներ, շնորհակալ եմ ջերմ եւ բարի խոսքերի համար, որ դուք շռայլորեն ուղղեցիք ինձ իմ հոբելյանի կապակցությամբ: Ձեր կողմից ստացած հոգեւոր ուժը եւ էներգիան ինձ կջերմացնի երկար տարիներ: Շնորհակալ եմ ձեր ակտիվ ուշադրության համար. ես ձեզ սիրում եմ եւ գրկում ամուր-ամուր: Այո, երջանիկ մարդ եմ, որ ունեմ լավ ընտանիք եւ շատ-շատ բարի ընկերներ»:

Ի դեպ, երեկ հոբելյանական էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ համար: Սիրված դերասանը նշում էր ծննդյան 80-ամյակը:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ