Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Վահան Շիրխանյանը դատարանի վճիռը նորմալ է համարում

Թեմա

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից երեկ հեռանում էր բավականին գոհ: «Նորք-Մարաշի» գործով առաջադրված մեղադրանքներում նա արդարացվեց: Ճանաչվեց եւ հռչակվեց նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս մեղադրանքներով՝ մեղավոր ճանաչվեց՝ որպես վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 3 տարի 5 ամիս ժամկետով: Սակայն, դատարանը սա էլ «ջրեց»: Վահան Շիրխանյանը համաներմամբ ազատվեց նաեւ այս պատիժը կրելուց: «Իրավունքը» այս մասին զրուցեց նախկին ամբաստանյալի հետ:

— Պարոն Շիրխանյան, ի՞նչ կասեք դատարանի կայացրած վճռի մասին:

— Չհաջողվեց մեզ նստեցնել, թեպետ այս քրեական գործը պատվիրված էր եւ հիանալի իրականացվում էր: Դատարանը կայացրեց, ես կասեմ` նորմալ որոշում:

— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ շատերը նույն գործով դատապարտվեցին 6-9 տարի ազատազրկման:

— էդ իրենք թող ասեն:

— Որպես պաշտպանության նախկին փոխնախարար` ինչպե՞ս եք վերաբերվում այսօր երկրում ստեղծված իրավիճակին:

— Եկեք հետո խոսենք, հիմա առողջականս չի ներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ