Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

«Դա խազ գնալում եմ, ով պատրաստ չի իջեք, եթե ես մի քանի լեշ չփռեցի` ես Էդոն չեմ». Ջերմուկում անմահացած Էդվարդը խոստումը կատարեց, բայց չվերադարձավ

Հանդիպում

Սեպտեմբերի 28-ին, երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի ինքնիշխան Հանրապետության վրա, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հայկական կողմն ունեցավ երեք զոհ : Պաշտպանության նախարարությունը մեկ օր անց հրապարակեց զոհերի անունները. փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյան, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյան և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյան:Երեքն էլ զոհվել մեկտեղ, երբ մեքենայով բարձրանում էին դիրքեր թշնամու շարժի հետքերով:

Էդվարդ Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից էր։ էդվարդի հորեղբայրը` Վարդան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հուզմունքը դժվարությամբ զսպլով պատմում է.

-Էդվարդս Վայքում էր ծառայում սեպտեմբերի 13-ին հանել էին Ջերմուկի պոստեր, թե ինչ դժոխքի միջով է անցելայդ քանի օրերին դժվար է հիմա վերարտադրել: Ասում էր. «Հոպար, որ իմանաս քանի սնարյադից եմ փրկվել,  կասես դու հերոս ես»: Բայց վերջին սնարյադից չփրկվեց տղաս, դեպքի օրը մոտ տասնհինգ րոպե խոսել է հոր հետ, ասել, որ սաղ լավա, գալույա պատմի, թե ոնց են թուրքերին մաղել: Անջատելա հեռախոսը ու քսան րոպե հետո թշնամու շարժը նկատելով հրամանատարի հետ բարձրացել դիրքեր, որտեղ էլ զոհվել է: Ինքը դիրքի ավագն էր, տղաները պատմում են, որ կռիվի թեժ պահերին` սեպտեմբերի 13-14-ին, երբ ամեն ինչ շատ լուրջ էր, ասելա տղերք. «Դա խազ գնալում եմ, ով պատրաստ չի իջեք, եթե ես մի քանի լեշ չփռեցի` ես Էդոն չեմ»: Փռեց, բայց ինքն էլ զոհվեց արդյունքում…

Էդվարդի զոհվելու լուրն իմանալուց հետո, դուրս են եկել փողոց, ինքնաբուխ է  ստացվել՝ անճարությունից ու անզորությունից են արել». Ապարանի ավագ ...

Էդվարդը ընդունվել էր Ֆրանսիական համալսարան, մտածում էր ուսում ստանալու ու լավ մարդ դառնալու մասին: Ասում էր` հոպար, առանց գիտելիք մարդ չի կարա կայանա, բայց…

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ