Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան

«Ժողովուրդ». Ստուգումներ են իրականացվել Մալաթիայի տոնավաճառում. ինչ սպասել

Մամուլի տեսություն

«Հայաստանի առեւտրի խոշոր կենտրոնները խոշորացույցի տակ են։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումների շարք է սկսել երեւանյան տոնավաճառներում: Մեզ հայտնի դարձավ, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեսչական մարմինը նորից ստուգումներ է իրականացրել:

Այժմ ստուգման արդյունքներն ամփոփման փուլում են, առաջիկա օրերին հայտնի կլինի՝ «Սուրմալու»-ն փակվելու է, թե շարունակելու է աշխատել: Չի բացառվում, որ դադարեցվի առեւտրի կենտրոնի գործունեությունը:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումներ իրականացվել են նաեւ Մալաթիայի տոնավաճառում: Տեսչական մարմնից փոխանցեցին, որ բոլոր այն օբյեկտները, որոնք 2021 թվականին ստուգվել են, կարգադրագրի ժամկետները լրացել են, տեսչական մարմինը նորից ստուգում է իրականացնում: Շուտով կստուգվեն նաեւ մյուս առեւտրի կետերը, այդ թվում՝ «Գնունի» շուկան: Նշենք, որ ավարտվել են «Փեթակ» առեւտրի կենտրոնում իրականացված ստուգումները, ինչի արդյունքում գործունեության դադարեցման որոշում է կայացվել»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ