Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Անտեսանելի համակարգ, թե` շարքային սուտ

Տնտեսություն

Դե­ռեւս հու­նիս ա­մսին, ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյուն­ն ա­վե­տեց, որ սույն թվա­կա­նի օ­գոս­տո­սի 1-ից տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի վրա տե­ղադր­ված գա­զա­բա­լոն­նե­րը չեն լից­քա­վոր­վի, ե­թե դրանք չի տե­ղադ­րել կամ վկա­յագ­րել լի­ցեն­զա­վոր­ված կազ­մա­կեր­պու­թյու­նը: Շա­տե­րը շտա­պե­ցին մին­չեւ 10-15 հա­զար դրամ վճա­րե­լով` վկա­յագ­րել, ա­վե­լի շատ վա­րորդ զերծ մնաց: Ար­դյուն­քում, հայ­տա­րա­րու­թյու­նից ան­ցել են ա­միս­ներ, բայց վա­րորդ­նե­րից ո­րե­ւէ մե­կը վկա­յա­գիր չի պա­հան­ջում: Ին­չո՞ւ, ար­դյոք իշ­խա­նու­թյուն­նե­րը հաս­կա­ցե՞լ են, որ հեր­թա­կան ա­նի­մաստ, ա­վե­լին` ա­պօ­րի­նի եւ մի­այն ո­մանց հա­մար «օդից» շահ ա­պա­հո­վող ո­րո­շում է­ին կա­յաց­րել: Թե՞ պարզ դար­ձավ, որ չեն կա­րող վե­րահս­կել: Հար­ցի պա­տաս­խա­նը փոր­ձել ենք ստանալ ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նից, որ­տե­ղից մեզ տվե­ցին հե­տե­ւյալ անտ­րա­մա­բա­նա­կան պա­տաս­խա­նը.

- Մե­քե­նան մուտք գոր­ծե­լիս լցա­կա­յան ար­դեն իսկ ֆիքս­վում է մե­քե­նա­յի հա­մա­րա­նի­շը, ո­րը մուտք է գործ­ում հա­մա­կարգ: Պար­տա­դիր չի, որ վա­րոր­դից պա­հան­ջեն կամ վա­րոր­դը նկա­տի: Ե­թե վկա­յա­գի­րը չի լի­նում, մե­քե­նան չի լից­քա­վոր­վում:

— Իսկ ու­նե՞ք վի­ճա­կագ­րու­թյուն, քա­նի՞ օ­րի­նա­զանց վա­րորդ է տու­գան­վել, կամ քա­նի լցա­կա­յան է ա­ռանց տվյալ վկա­յագ­րի լից­քա­վո­րել մե­քե­նան:

— Մենք նման վի­ճա­կագ­րու­թյուն չենք վա­րում:

 

Հ.Գ.- Ճիշտ են ա­սում: Փոր­ձի հա­մար մե­քե­նա­յով, ո­րը ո­րե­ւէ ստու­գում չէր ան­ցել, հան­գիստ մտանք մայ­րա­քա­ղա­քա­յին ա­ռա­ջին իսկ պա­տա­հած գա­զա­լցա­կա­յա­նը, գազ լցրե­ցին, եւ դուրս ե­կանք: Ոչ մի բան էլ չի ֆիքս­վել:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ