Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան

«Հրապարակ». Ջերմուկի հարցը քննարկվում է առանց համայնքապետի

Մամուլի տեսություն

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկ մարզխորհրդի նիստ է անցկացել, որի ընթացքում քննարկել են սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով «մարզում ստեղծված իրադրության եւ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ» հարցը, որը ներկայացրել է մարզպետ Արարատ Գրիգորյանը: Բանն այն է, որ մարզխորհուրդն առաջին հերթին կազմված է հենց համայնքի վարչական ղեկավարներից, Վայոց Ձորի մարզն էլ խոշորացումից հետո ունի ընդամենը 5 համայնք՝ Արենի, Ջերմուկ, Վայք, Եղեգիս, Եղեգնաձոր, ըստ այդմ էլ՝ 5 ղեկավար։ Սեպտեմբերի 13-14-ին սկսված ադրբեջանական սադրանքներից ամենաշատ տուժած համայնքը Ջերմուկն է, սակայն խորհրդի նիստին, որի ժամանակ քննարկվել է տուժած համայնքների հարցը, ներկա չի եղել Ջերմուկի համայնքապետը։

Մեզ ասացին, որ նա շատ հազվադեպ է մարզխորհրդի նիստերին մասնակցում, այս անգամ էլ նրա փոխարեն նիստին մասնակցել է փոխհամայնքապետ Աշոտ Խաչատրյանը։ Խաչատրյանին հարցրինք, թե ինչու համայնքապետ Վահագն Արսենյանը չի մասնակցել մարզխորհրդի նիստին։ Պատճառաբանեց, թե արձակուրդում է։ Իսկ ընդհանրապես մասնակցո՞ւմ է, Խաչատրյանն արձագանքեց․ «Չգիտեմ, ինձ այդ հարցով մի դիմեք»։ Հետաքրքիր մեկ հանգամանք․ համայնքապետի՝ արձակուրդ մեկնելու վերաբերյալ հրաման չկա համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Վահագն Արսենյանը համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, եւ դեռ 11 ամիսը չի լրացել, հետեւաբար, նա չէր կարող արձակուրդ գնալ, բայց եթե նույնիսկ իր հաշվին է գնացել, ապա պետք է հրամանը հրապարակվեր պաշտոնական կայքում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ