Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Իրանը հստակ ցույց է տվել, որ պատրաստ է գնալ ռազմական գործողությունների, թե որ սցենարների դեպքում Իրանը ինչ չափով կմիջամտի դժվարանում եմ ասել․ ԻԻՀ հայազգի պատգամավորը փակագծեր է բացում

Հանդիպում

«Ոչինչ չի կարող խանգարել իրանական զենքի մատակարարմանը Հայաստանին։ Իրանը, հավանաբար, համապատասխան մեխանիզմներով ցանկություն կհայտնի քննարկել այդ հարցը եւ օգտակար լինել Հայաստանին։ Ստեղծված իրավիճակում, չեմ կարծում, թե չարժե բանակցել, շոշափել երկու կողմերի տրամադրություններն այս հարցում։ Այս պահին չեմ կարող ասել, թե եղել են արդյոք բանակցություններ երկու երկրների համապատասխան պաշտոնյաների մակարդակով։ Չեմ բացառում, որ Հայաստանին իրանական զենք մատակարարելու հնարավորություններ կան եւ կլինենն»,-անդրադառնալով հարցին, արդյո՞ք Իրանըպատրաստ է հարկ եղած դեպքում զենք վաճառել, ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ապա անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք տարածաշրջանում իրավիճակի լարման դեպքում Իրանը կդիմի ռազմական գործողությունների պատգամավորը նկատում է․

- Իրանը իր դիրքորոշումը շեշտակի հայտարարել է, և դեռ նույնն է ասում։ Իրանը հստակ ցույց է տվել, որ պատրաստ է գնալ ռազմական գործողությունների, եթե վտանգված լինի Իրանի սահմանը ՀՀ–ի հետ։ Բայց, թե որ սցենարների դեպքում Իրանը ինչ չափով կմիջամտի դժվարանում եմ ասել։

Ինչ վերաբերում հայ-իրանական հարաբերություններին հայազգի պատգամավոր նկատում է․

-Հայ-իրանական հարաբերությունները  շաղկապված են ուրիշ խաղացողների հետ, անորոշություն է տիրում և դա վտանգավոր է։ Կարծում եմ ՀՀ-ի իշխանությունը Իրանի հարցով վերապահություններ ունի։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ