Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

ՀՀ իշխանությունը զուգահեռ իրականության մեջ է ապրում, որի գինն Արցախի ոչնչացումն է. Արման Աբովյան

Թեմա

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Արեւելյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառության մեջ է»: Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին, ինչին արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, անիրատեսական համարելով սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները` ընդգծել էր. «Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ խուսափելու համար 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու մասին ստանձնած պարտավորություններից»: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:

— Ադրբեջանն ամենավատ իմաստով հեգնանքով է վերաբերվում այն բոլոր հայտարարություններին, որոնք անում է հայաստանյան իշխանությունը կամ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, տվյալ դեպքում` Նիկոլ Փաշինյանը: Այստեղ քաղաքականություն չկա, սա ակնհայտ է եւ ավելորդ անգամ ապացուցում է, որ այն գործողությունները, որոնք կատարում է ՀՀ իշխանությունը կամա, թե ակամա կարծելով, որ իրենց սիրած «ապագան կա», «խաղաղության դարաշրջանը» կբացվի, ամբողջն աբսուրդ է: Մինչդեռ դրանով կերակրում էին մարդկանց եւ շարունակում են կերակրել: Խնդիրն այն է, որ զուգահեռ իրականության մեջ է ապրում ՀՀ իշխանությունները, քանզի այդ իրականությունն իրենց համար կոնֆորտ է, այնտեղ թուրքն ու ադրբեջանցին լավն են, որոնց համար ճանապարհները պետք բացվեն: Բայց այդ զուգահեռ իրականության գինն արցախահայության կյանքի վտանգն է եւ Արցախի ոչնչացումը: Ըստ իրենց տեսլականի` կարելի է հայոց աշխարհի մի մասը  հանձնել ոսոխին եւ այն մյուս մասի համար գնել կամ ձեռք բերել  անվտանգություն: Այս ամենն այնքան պրիմիտիվ ու անիրատեսական է, որ նույնիսկ խոսք չեմ կարող գտնել: Սակայն իշխանության բոլոր ճիգերը` այս տեսլականը տեղավորել մարդկանց գլխի մեջ եւ ստեղծել թրքահաճո ու ադրբեջանամետ իրականություն, իսպառ ջախջախվում է հենց Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Նրանք մոտ 120 տարի իրականացնում են իրենց ազգային կամ պետական դոկտրինը, որը թելադրում է, որ իրենք պետք է միմյանց հետ ցամաքով սահման ունենան: Իսկ հետո թրքալեզու պետությունների մեծ միավորում պետք է ձեւավորվի, որին այսօր ականատես ենք նվազագույնը տնտեսական, դիվանագիտական եւ, ինչու ոչ, ռազմական առումով: Այն արդեն իսկ ձեւավորման շատ ակտիվ փուլում է. գոյություն ունի թուրքական պետությունների միավորում, Թուրանի բանակ կոչված միավորում, որոնց նպատակն է կառավարչական, քաղաքական, դիվանագիտական բոլոր առումներով թրքալեզու պետությունները միավորել: Բայց բոլոր այդ նախագծերը բախվում են շատ պարզ եւ էլեմենտար իրողության` մինչեւ գոյություն ունի էթնոքաղաքական տարր, որը չի համապատասխանում իրենց տեսլականին եւ ամենակարեւորը` խոչընդոտում է իրենց պետությունների միավորմանը, ապա իրենց բոլոր քայլերի տրամաբանությունը միտված է լինելու այդ էթնոքաղաքական տարրի կա՛մ ոչնչացմանը, կա՛մ տարհանմանն իրենց միավորման ճանապարհից: Պարզ է, որ խոսքը ՀՀ-ի եւ հայերի մասին է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ