Ռոնալդուն խաղաժամանակ չստացավ և ցուցադրաբար լքեց պահեստայինների նստարանը.ֆոտո
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսել է պահեստայինների նստարանից եւ այդպես էլ խաղաժամանակ չստացավ, ինչի պատճառով մրցավարի եզրափակիչ սուլիչից առաջ լքեց պահեստայինների նստարանը: Պորտուգալացին այդ քայլով հայտնվեց տեսախցիկների ուշադրության կենտրոնում, ամենայն հավանականությամբ նրա պահվածքը բացասական կգնահատի նաեւ թիմի գլխավոր մարզիչը, որի որոշումների հետ Ռոնալդուն հաշվի նստել չի ուզում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

