Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը գերազանցել է 73 մլրդ դոլարը․ՌԴ վարչապետ

Տնտեսություն

ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառության դինամիկան արտացոլում է ինտեգրացիոն գործընթացների դրական ազդեցությունը։  Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Անցած տարվա ընթացքում Միության պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է առավելագույնին մեր միավորման գոյության ողջ ընթացքում։ Այն գերազանցել է 73 միլիարդ դոլարը։ Դա գրեթե 33 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին, - նշեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Անդրադառնալով պարենային ապրանքների և գյուղմթերքի ոլորտին՝ Միշուստինը ասաց, որ այստեղ աճը մոտ 21 տոկոս է։

«Փոխադարձ մատակարարումների ֆիզիկական ծավալն աճել է 11 տոկոսով։ Ռուսական ռուբլին շարունակում է մնալ հաշվարկների հիմնական արժույթը և օգտագործվել է 72 տոկոս վճարումներ կատարելու համար»,-հավելեց նա։  

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ