Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան

«Փաստ». Նոր գրոհ դպրոցների դեմ. քաղաքակա՞ն, թե՞ սովորական ստուգումներ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն այս օրերին մարզերից տեղեկություններ է ստանում, որ տեղական իշխանությունները նոր գրոհ են նախաձեռնել հանրակրթական դպրոցների ուղղությամբ։ Ընդ որում, մեզ դիմողները նշում են, թե դա բացառապես քաղաքական ենթատեքստ ունի:

Մեր ստացած տեղեկությունների համաձայն, վերջին շաբաթների ընթացքում մասնավորաբար Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մոտ երկու տասնյակ դպրոցներում ստուգումներ են անցկացվում։ Դրանք տարբեր բնույթի են՝ դպրոցավարությունից ու դասավանդման մեթոդիկայից սկսած՝ վերջացրած դպրոցական ճաշարանների մաքրությամբ։

Ի դեպ, մենք տեղեկություն ունենք նաև, որ որոշ տնօրենների վրա անգամ քրեական վարույթներ են նախաձեռնված, սակայն դրանց մասին դեռ մանրամասներ հայտնի չեն։ Թերթի տեղեկություններով, դպրոցի տնօրեններից բացի իշխանությունները նախատեսում են փոխել նաև մարզերի մոտ 30 մանկապարտեզի տնօրենների. այդ փոփոխություններն առաջին փուլում իրականացվելու են հիմնականում այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարը իշխանության ներկայացուցիչ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ