Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Թեհրանը ՀՀ-ին զենք չի վաճառի, բայց թույլ չի տա երրորդ երկրներին և սիոնիստական ​​ռեժիմին ներգրավվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ. Իրանի պատգամավոր

Հանդիպում

Տեւական ժամանակ է ինչ հայաստանյան մամուլում տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում, թե իբր Իրանը պատրաստ է Հայաստանին զենք մատակարարել։ Նման թեզ են առաջ քաշում նաեւ որոշ քաղաքական գործիչներ: Իրականությունը, սակայն, լրիվ հակառակն է: Մասնավորապես վերը նշված տեղեկությունների վերաբերյալ հստակ պատասխան ստանալու ակնկալիքով դիմել ենքհ այկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանի պատգամավոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԱՅԱՆԻՆ, ով նախ փաստեց.

-Հայաստանի ժողովրդի անվտանգությունը նույնն է, ինչ Իրանի ժողովրդի անվտանգությունը, և Թեհրանը կտրականապես դեմ է սահմանների և աշխարհաքաղաքականության փոփոխությանը: Բայց իրականությանը չեն համապատասխանում վերջերս որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Իրանից Հայաստան զենք է ուղարկվում կամ ուղարկվելու: Այդ լուրերը շրջանառվում են  կովկասյան տարածաշրջանում լարվածություն և անապահովություն ստեղծելու նպատակում։ Իրանը դեմ է պատերազմին և կարևորում է երկրների տարածքային ամբողջականության պահպանումը:

Պատգամավորը անդրադարձավ նաեւ Կապանում Իրանի հյուպատոսության բացմանը, նկատելով.

-Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նշանակում է, որ Թեհրանը  թույլ չի տա երրորդ երկրներին և սիոնիստական ​​ռեժիմին ներգրավվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ