⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Էլեկտրոնային ծխախոտ ծխելը կարող է հանգեցնել սրտի հանկարծակի կանգի

Առողջապահական

Էլեկտրոնային ծխախոտի կարճաժամկետ ազդեցությունը կարող է ապակայունացնել սրտի աշխատանքը՝ ծխելու հեղուկներում հայտնաբերված որոշ քիմիական նյութերի ազդեցության պատճառով եւ հանգեցնել սրտի հանկարծակի կանգի: Լուիսվիլի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications-ում։

Աշխատանքի ընթացքում մասնագետները ուսումնասիրել են վեյփինգի հեղուկները, որոնք բաղկացած են երկու ամենատարածված տարբերակներից՝ առանց նիկոտինի  պրոպիլենգլիկոլից եւ  բուսական գլիցերինից կամ նիկոտինով բուրավետ հեղուկից:

Հեղինակները պարզել են, որ բոլոր տեսակի աերոզոլները շրշնչելիս մկների սրտի մկանների կրճատումների հաճախականությունը դանդաղել է  «ներս քաշման» ժամանակ, այնուհետեւ արագացել է սրտի հաճախության փոփոխականության նվազման հետ մեկտեղ:

Բացի այդ, մենթոլի համով կամ միայն պրոպիլենգլիկոլ պարունակող հեղուկները առաջացրել են փորոքային առիթմիա եւ սրտի հաղորդունակության այլ խանգարումներ։ Այս ազդեցությունները կարող են մեծացնել նախասրտերի կամ փորոքային ֆիբրիլյացիայի եւ հանկարծակի սրտի կանգի վտանգը:

Վեյփինգը կարող է օգնել աստիճանաբար թողնել ծխելը, ինչպես նաեւ համեմատած սովորական ծխախոտի հետ՝ վեյփինգը ենթարկում է ծխողներին եւ շրջապատի մարդկանց փոքր քանակությամբ ածխածնի երկօքսիդի, խեժի եւ քաղցկեղածին նիտրոզամինների ազդեցությանը: Սակայն  ալդեհիդների եւ նիկոտինի մակարդակը էլեկտրոնային ծխախոտում կարող է նույնը լինել ինչ սովարական ծխախոտի դեպքում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ