Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր և թիմակիցների փչած փուչիկը

Մամուլի տեսություն

Վլադիմիր Պուտինին ուղղված երեկվա պատասխան-թվիթով Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր եւ թիմակիցների կողմից փչված այն փուչիկը, թե «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակով Ռուսաստանը Հայաստանից ուզում է միջանցք կորզել` Ադրբեջանի համար: Այդ մասին ամենաթարմ հայտարարությունն օրերս ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր արել` ասելով, թե «Ռուսաստանը միջանցքի խնդիր է դրել»։

Մինչդեռ Փաշինյանը նախօրեին, ի պատասխան ՌԴ նախագահի, հայտարարեց, թե ինքը դեռ սեպտեմբերին է ասել, որ ռուսական տարբերակն ընդունելի է մեզ համար, եւ հիմա պատրաստ են այն ստորագրել, եթե ՌԴ-ն շարունակում է պնդել իր առաջարկները: Խոսքն Արցախի հարցի՝ «խաղաղության պայմանագրում» ներառելու մասին է։ Ստացվում է, որ կա՛մ Փաշինյանը համաձայնել է միջանցք տալուն, սակայն հրապարակայնորեն հայտարարում է, թե միջանցքի մասին խոսք լինել չի կարող, կա՛մ էլ ՔՊ-ականներն ու իշխանական պրոպագանդան միտումնավոր հակառուսական տրամադրություններ են ամիսներ շարունակ գեներացնում՝ ժողովրդին տրամադրելով ռազմավարական դաշնակցի դեմ։ Սակայն իրականում իրենք էլ են լավ հասկանում, որ ռուսական առաջարկն ավելի շահեկան է Հայաստանի համար, քան արեւմտյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ