Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Կապիտուլյանտն ու նրան շրջապատող խունտան քանդեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. Հովհաննես Խաչատրյան

Զարկերակ
Մեր ուժը մեր բազմակարծության մեջ էր, բայց ցավոք օրվա կապիտուլյանտ իշխանությունը դա էլ մսխեց:
1999 թվականից սկսած Հայաստան-Սփյուռք համաժողովները սկսել են կազմակերպվել: Սփյուռքի բացառիկ դերակատարմամբ, ռազմավարական նպատակների գիտակցումով էր պայմանավորված, 2008-ին կառավարության կազմում սփյուռքի նախարարության ստեղծումը, բայց սրանք իրենց քաղաքական բարոյականության բացակայության պատճառով դա էլ քանդեցին:
Հայաստան-Սփյուռք փոխկապակցվածությունը, մինչև սրանց իշխանության գալը, բաժան-բաժան չի եղել: Սրանք ինչպես Հայաստանը պառակտեցին, այնպես էլ պառակտեցին սփյուռքը: Սրանք խոսում են միասնականության մասին, միասնականությունը ենթադրում է բոլորի ներգրավվածությունն ու գործունեությունը, եթե լիներ միսնականություն ապա երկու կաթողիկոսները չէին մերժի համաժողովին մասնակցելու հրավերը:
Կապիտուլյանտն ու նրան շրջապատող խունտան քանդեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Այնպես արեցին, որ սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները գլուխները կախ են ման գալիս ազիկների առջև: Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում սրանք բաժանեցին սևերի ու սպիտակների, սփյուռքի գաղթոջախների ներսում ևս թշնամություն, պառակտում մտցրեցին: Այնպես արեցին, որ սփյուռքի մեր հայրենակիցների մոտ կորավ հավատն առ Հայաստան ու Ադցախ: Այս 4 տարիների ընթացքում, սրանք իրենց հանդիպումների ժամանակ, երբեք չխոսեցին, մոռացության մատնեցին ցեղասպանության ճանաչումը:
Ցավոք պետք է արձանագրենք, որ վերջին երկու տարում սրանց հանցավոր, ապիկար կառավարման պատճառով սփյուռքը հրաժարվել է գումար փոխանցել Հայաստանին և ոչ մի ներդրում չի արվում սփյուռքի կողմից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ