Հիմա ո՛չ համաժողովը, ո՛չ արդարացումները չեն փրկի պառակտիչներին, իրենք իրենց սև գործը արդեն արել են. Վահե Մովսիսյան
Զարկերակ
Հայաստան-Սփյուռք կապը շատ կարևորա հայ ազգի համար: Այդ կապը կար մինչ 2018 թվականը, թե հետո ինչ եղավ յուրաքանչյուրը իր բացատրությունն ունի: Սփյուռքը, Արցախը ու Հայաստանը եղել են միասնական և ուժեղ, դրան էլ կան բացատրություններ ու պատճառներ: Հիմա ոչ համաժողովը, ոչ արդարացումները չեն փրկի պառակտիչներին, իրենք իրենց սև գործը արդեն արել են բաժանել սև ու սպիտակի մի ազգ, որը դարերի պատմություն ունի: Հիմա ժամանակն ա համախմբվելու, բաժանումներից ազատվելու Հայաստան ու Սփյուռք վերամիավորվելու, որպեսզի օգնենք վիրավոր Արցախին, որը արկածախնդրության ու դավաճանության արդյունքում հայտնվել ա նման բարդ իրավիճակում: Հիմա ավելի քան երբևէ պետք ա հայը ցույց տա միասնականություն, համախմբվածություն ու պայքարի հայ մնալու, Արցախի հայկական մնալու ու հայի արժանապատվության համար:
Չարի իշխանությունը հավերժ չի, իսկ Հայը հավերժ ա իր պատմությամբ: