Դավաճան կապիտուլյանտը ինքնակամ չի հեռանալու, սա արդեն ակնհայտ է․․. Նրան պետք է հեռացնել. Մարգարիտ Եսայան
Զարկերակ
Դավաճան կապիտուլյանտը ինքնակամ չի հեռանալու, սա արդեն ակնհայտ է․․. Նրան պետք է հեռացնել․․․Եւ, ահա, հասկանալով, որ իր հեռացվելու հետհաշվարկը միացված է, (ցայտնոտի մեջ հայտարարություններ, փրփրած ահուդող եւ զզվելի կզած վիճակ), փորձում է ինքնապահովագրվել, քանզի վախկոտ է եւ մորթապաշտ․․․ Նա պատրաստ է ամբողջ մի երկիր վարի տալ , հասցնել անդունդի եզրին, մինչ կհեռացվի:
Եւ կանի, եթե մինչ այդ նրան չհեռացնենք:
Ու հեռացնելու ենք,․․․
Չի հասցնի խժռել ամբողջ երկիրը եւ Արցախը:
Ու, այս պահից՝ ուշադիր՝ երեկ տեղի ունեցավ քպ փակ համագումար կոչված ուսապարկահավաքը․․․
Եւ, այս պահից՝ ավելի ուշադիր՝ իր ստեղծման առաջին օրերից ի վեր առաջին անգամ քպ վարչության նախագահ «ընտրեցին» հենց դրան՝ նփ անունովին․․․Դա անգամ իր մերձավոր ուսապարկերին չի վստահում, երկու ահը մեկ մահ է:
Սա իրոք, էդ քպ-ի համար բացառիկ է: Ուրեմն, սպասենք իրադարձությունների զարգացմանը, որը տեղի է ունենում անասելի արագությամբ:
Շուտով ականատես ենք լինելու փաստի՝ նփ-ն լոկ քպշնիկ է, այդպես էլ չկայացած խմբակի չեղած նախագահ․․․․ Ու հանրությունը ականատես կլինի չտեսնված-չլսված ուսապարկավազքի․․․
Մնացյալը՝ կսկսվի դրանից հետո․․․