Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Երեկվա հայահավաքը սրանց համար նույնն էր ի՛նչ Սողոմոն Թեհլերյանի աջ ցուցամատը՝ թուրքական ազգայնամոլության ճակատի համար. Լևոն Նազարյան

Զարկերակ
Երեկվա արցախյան հանրահավաքի մասին խոսեցին բոլորը՝ բոլոր հայ մարդիկ!!!համր մնացին միայն քեմալական պայմանավորվածության/ՔՊ/ներկայացուցիչները, ո՛չ մի վարչության անդամ, խորհրդարանական խմբակցության ո՛չ մի անդամ, ո՛չ մի մարզպետ կամ քաղաքապետ, նույնիսկ ո՛չ մի ուսապարկ...նույնիսկ պատերից ու ասֆալտից ձայն եկավ, սրանցից ո՛չ...
Միրզոևը կարողացավ Հնդկաստանի ողբերգությունը տեսնել ու ցավակցել, իսկ Ստեփանակերտի հանրահավաքը տեսնել ու կապիտալիզացնել, աշխարհին ուղերձներ հղել՝ չկարողացավ, ավելի ճիշտ՝ չուզեց, ավելի շուտ՝ պատվեր չստացավ...
Երեկվա հայահավաքը սրանց համար նույնն էր ի՛նչ Սողոմոն Թեհլերյանի աջ ցուցամատը՝ թուրքական ազգայնամոլության ճակատի համար, ի՛նչ պենիցիլինը՝ բակտերիաների, աղաթթուն՝ ցինկի, աքլորականչը՝ գիշերային մթնշաղի համար։
Այն ի՛նչ օգտակար է հայ ժողովրդի ու հայկական պետականության համար՝ ուղիղ համեմատականությամբ, նույնքան վնասակար է թուրքադրբեջանական տանդեմի և դրա ներհայաստանյան գործակալների համար։ Արցախի հայկական գոյությունը ուղիղ համեմատական է երիտհայերի քաղաքական մահախոսականին և հակադարձ համեմատական Հայաստանի իշխանությունը օկուպացրած օղուզականների ջախջախմանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ