Գլոբալիստները մտադիր են ամրապնդել իրենց ռազմաարդյունաբերական համալիրը՝ Ուկրաինային վարկեր տրամադրելով Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց

ՄԵՆՔ HELLOWEEN ՉԵՆՔ ՏՈՆՈՒՄ, ՄԵՆՔ HELLOWEEN-Ի ՄԵՋ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ

Վերլուծություն

Ա­լեն Սի­մո­նյա­նը հրա­պա­րա­կել է նկար, ուր իր ե­րե­խա­նե­րի հա­մար կտրտում-ձև­ա­վո­րում է Հե­լո­ո­ւի­նի դդում­նե­րը: Ճիշտ է, Հե­լո­ո­ւի­նի հա­մար­ժեք բա­ռը մեր լեզ­վում կա` դդմա­տոն, սա­կայն դա ոչ հայ­կա­կան, անգ­լո­սաք­սո­նա­կան տոն է, ո­րը Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հե­տև­որդ­նե­րը հա­մա­րում են գրե­թե սա­տա­նիզմ: Ա­լեն Սի­մո­նյանն էլ ոչ թե փա­բի տնօ­րեն է, որ ցու­ցադ­րու­թյուն է ա­նում թե­թև­ա­միտ ջա­հել­նե­րի հա­մար, այլ ոչ բա­րով սոսնձ­ված է ԱԺ նա­խա­գա­հի ա­թո­ռին: Այ­սինքն` գի­տակց­ված, փաս­տա­ցի պե­տա­կան մա­կար­դա­կով քա­րո­զում է ոչ հայ­կա­կան տոն...

ԿԱ­ՏԱ­ՐՅԱԼ ՀԱՅ­ՐԵ­ՆԱԺԽ­ՏՈՒՄ

Ի դեպ, լու­րեր են պտտվում, որ «վե­րև­ից» նույ­նիսկ ո­րոշ պե­տա­կան ման­կա­պար­տեզ­նե­րին խոր­հուրդ են տվել ե­րե­խա­նե­րի հա­մար դդմա­տոն կազ­մա­կեր­պել: Ե՛վ Ա­լե­նի, և՛ մյուս­նե­րի պա­րա­գա­յում, վստահ ենք, որ գե­րա­կա­յում է ոչ թե զուտ օ­տա­րա­մո­լա­կան հա­կու­մը` ա­ռաջ տա­նել ա­մե­րի­կա­ցի­նե­րի և բրի­տա­նա­ցի­նե­րի տո­նը, այլ ցան­կու­թյու­նը` մար­տահ­րա­վեր նե­տել դա որ­պես սա­տա­նա­յու­թյուն ըն­կա­լող Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հե­տև­որդ հա­յե­րին, ով­քեր ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն են: Չէ՞ որ ա­վե­լի հե­ռուն գնա­ցող ծրագ­րեր ու­նեն այդ թրքա­հար­ճե­րը` ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին ըն­տե­լաց­նել թուր­քի հետ «քիր­վա­յու­թյա­նը», Հա­յաս­տա­նում ա­պա­գա թուր­քա­կան տնտե­սա­կան գե­րիշ­խա­նու­թյա­նը: Այ­սօր էլ Ե­րև­ա­նի փո­ղոց­նե­րում բա­վա­կա­նին հա­ճախ կա­րե­լի է լսել թուր­քե­րեն և ադր­բե­ջա­նե­րեն խո­սակ­ցու­թյուն... Եվ պո­տեն­ցի­ալ դի­վեր­սանտ կամ ա­հա­բե­կիչ այդ տար­րե­րը կոնս­պի­րա­ցի­ա­յի կա­նոն­ներ պա­հե­լով չէ, որ հայտն­վել են մեր երկ­րում, այլ թրքա­խառ­նա­ծին խուն­տա­յի օ­ժան­դա­կու­թյամբ և խրա­խուս­մամբ:

Ի դեպ, ու­շագ­րավ մի հան­գա­մանք` Ար­ցա­խի բազ­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ԱԺ մի­ա­ձայն ո­րոշ­ման մա­սին ոչ մի ՔՊ-ական` լի­նի շար­քա­յին կամ ղե­կա­վար, սոց­ցան­ցե­րում չի ար­տա­հայտ­վել: ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը Ֆեյս­բու­քում և Տե­լեգ­րա­մում հար­ցադ­րում են` Ադր­բե­ջա­նո՞ւմ են ա­վե­լի վառ­ված Ստե­փա­նա­կեր­տի հզոր մի­աս­նա­կան հան­րա­հա­վա­քից, թե՞ ՔՊ-ում: Մի հե­տաքր­քիր դե­տալ ևս` Ֆեյս­բու­քում ար­ցա­խյան հան­րա­հա­վա­քի և տե­սա­նյու­թե­րի տակ ծի­ծա­ղող կամ դժգոհ «սմայ­լիկ­նե­րը» հա­րյուր­նե­րով դնում է­ին ոչ թե թուր­քե­րը/ազե­րի­նե­րը, այլ վի­ետ­նա­մա­կան ազ­գա­նուն­նե­րով օգ­տա­տե­րե­րը: Այ­սինքն` խուն­տա­յի քա­րոզ­չա­մե­քե­նան շտապ վճա­րել էր ա­ռա­ջին պա­տա­հած ֆեյ­քե­րի հա­մար:

Սա­կայն քա­րոզ­չա­դաշտ են նետ­վել նա­և բա­զում ռե­ալ մար­դիկ, ով­քեր Ստե­փա­նա­կեր­տի հզոր ո­րոշ­ման ռու­սա­մե­տու­թյա­նը կողմ չլի­նե­լու պատր­վա­կով քննա­դա­տել են այն` ջուր լցնե­լով ար­տա­քին թուր­քե­րի և նի­կո­լա­թուր­քե­րի ջրա­ղա­ցի վրա: Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյանն այդ առն­չու­թյամբ նշում է. «Ովքե՞ր են այն մար­դիկ, որ փոր­ձում են, ան­գամ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում, քննա­դա­տել Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած հան­րա­հա­վա­քը:

Նրանք թուր­քա­կան շա­հե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե՞ր են, ո­րոնք հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյու՞ն են ստա­ցել:

Այն­քան մո­լի հա­կա­ռուս են, որ պատ­րաստ են կա­րի­ճի նման սե­փա­կան մար­մի՞նը խայ­թել:

Վատ ծնող­նե­րի զա­վակ­ներ են, ո­րոնց կյան­քը չա­րա­կամ, ցի­նիկ կամ ան­դաս­տի­ա­րա՞կ է դարձ­րել:

Հա­նուն ա­րևմ­տյան շա­հե­րի` ռու­սա­կան գոր­ծո­նի դեմ ա­մեն գնով հե­րո­սա­բար մարտն­չող­նե՞ր են...

Ի՞նչ ա­նուն տաս նրանց, ով­քեր հա­յու­թյան մոտ ա­ռաջ ե­կած հա­մախմբ­ման և սպառ­նա­լիք­նե­րը հաղ­թա­հա­րե­լու փոք­րիկ հույ­սերն ան­գամ պատ­րաստ են քննա­դա­տել, հա­նուն ի­րենց է­ժա­նա­գին տե­րե­րի:

Ա­ռայժմ պետք է ան­տե­սել, տրո­րել այդ կար­ծիք­ներն ու ա­ռաջ անց­նել: Դե­ռևս ժա­մա­նակ չկա նրան­ցով զբաղ­վե­լու: Բայց ինչ-որ ժա­մա­նակ հե­տո` դա պար­տա­դիր սա­նի­տա­րա­կան աշ­խա­տանք է, որ պետք է ի­րա­կա­նաց­վի»:

Կարճ ա­սած` այդ ան­մա­քուր գոր­ծի մասս­նա­կից­ներն ու կազ­մա­կեր­պիչ­նե­րը նի­կոլ­ներ են, կամ նի­կո­լի վաս­տակ:

«ԱՐՑԱ­ԽԸ ԵՐ­ԲԵՔ ՉԻ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԿԱԶ­ՄՈՒՄ»

Arcax 

Սերժ Սարգ­սյանն այդ բա­նա­ձևը հնչեց­նում է գրե­թե ա­մեն մի հրա­պա­րա­կա­յին ե­լույ­թում, հա­ճախ նա­և հա­տուկ փնտրում է տե­ղե­կատ­վա­կան ա­ռիթ, որ­պես­զի դա ա­սի կրկին ու կրկին: Եվ ա­հա Ստե­փա­նա­կեր­տի Վե­րածնն­դի հրա­պա­րա­կում դա աս­վեց գրե­թե բո­լոր ե­լույթ­նե­րում: «Արցա­խը եր­բեք չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում»` դա ար­ցախ­ցի­նե­րի մի­աս­նա­կան կամքն է, ու նա­և ՀՀ ցան­կա­ցած իշ­խա­նու­թյանն ուղղ­ված վերջ­նա­գիր: Հա­յե­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում և սփյուռ­քում զո­րակ­ցում են դրան` իսկ չհա­յե­րը, կեն­սա­բա­նա­կան աղ­բը, ժե­խը` թա­քուն կամ բա­ցա­հայտ խան­գա­րում դրան:

ՔՊ հա­մա­գու­մա­րին կա­պի­տու­լյան­տը քա­նիցս կրկնեց այն սու­տը, որ չկա ո­րև­է եր­կիր, ո­րը Ար­ցա­խը չի հա­մա­րում Ադր­բե­ջա­նի տա­րածք: Մինչ­դեռ բա­վա­կա­նին քիչ են այն երկր­նե­րը, ո­րոնք պաշ­տո­նա­պես, ի­րենց լի­ա­զոր­ված պե­տա­կան այ­րե­րի շուր­թե­րով Ար­ցա­խը շեշ­տեն որ­պես Ադր­բե­ջա­նի տա­րածք: Օ­րի­նակ, ին­չո՞ւ ռուս-ուկրա­ի­նա­կան պա­տե­րազ­մում բազ­մա­թիվ հա­յեր հա­մակ­րում են ռու­սա­կան, այլ ոչ թե ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կին` զուտ այն պատ­ճա­ռով, որ Ուկ­րա­ի­նան հրա­պա­րա­կավ պի­տա­կել է Ար­ցա­խը ադր­բե­ջա­նա­կան տա­րածք, Կի­և­ում էլ հայտն­վել է­ին «ադրբե­ջա­նա­կան պե­րե­մո­գան» շնոր­հա­վո­րող հսկա­յա­կան պաս­տառ­ներ... Այ­սինքն` և՛ պե­տա­կան դա­վա­ճա­նը, և՛ նրա թի­մը մի­տում­նա­վոր կրկին ու կրկին ու­րա­նում են Ար­ցա­խը: Իսկ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը ման­դա­տը 10-15-20 տա­րով եր­կա­րաց­նե­լու ա­ռա­ջար­կի մա­սին զրույց­նե­րը շան­տա­ժիստ և մու­տի­լով­շիկ լրագ­րող մնա­ցած Նի­կո­լի մշտա­կան ո­ճի բաղ­կա­ցու­ցիչ մասն է…

Իսկ Սո­չի­ում ե­ռա­կողմ հան­դիպ­մա­նը չկար հայ­կա­կան կողմ, կար եր­կու ադր­բե­ջա­նա­կան կողմ` թուրք Ա­լի­և­ը և թրքա­խառ­նա­ծին Փա­շի­նյա­նը: Եվ ար­դյուն­քում ըն­դուն­վեց հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն, ուր ԶՐՈ հի­շա­տա­կում կա Ար­ցա­խի (Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի) կամ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մա­սին: Դա­տեք ինք­ներդ. «Մենք՝ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ի. Հ. Ա­լի­ե­ւը, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պետ Ն. Վ. Փա­շի­նյա­նը եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գահ Վ. Վ. Պու­տի­նը 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 31-ին հան­դի­պե­ցինք Սո­չի­ում եւ քննար­կե­ցինք 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի, հուն­վա­րի 11-ի եւ 2021 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 26-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քը:

Հաս­տա­տե­ցինք նշված բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ան­շե­ղո­րեն պահ­պա­նե­լու հանձ­նա­ռու­թյու­նը՝ ի շահ ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մա­լիր կար­գա­վոր­ման, խա­ղա­ղու­թյան, կա­յու­նու­թյան, անվ­տան­գու­թյան եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի կա­յուն տնտե­սա­կան զար­գաց­ման ա­պա­հով­ման: Հա­մա­ձայ­նե­ցինք լրա­ցու­ցիչ ջան­քեր գոր­ծադ­րել՝ ուղղ­ված մնա­ցած խնդիր­նե­րի ան­հե­տաձ­գե­լի լուծ­մա­նը, նե­րա­ռյալ՝ հու­մա­նի­տար հար­ցե­րի բլո­կը:

Նշե­լով ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի ա­ռանց­քա­յին ներդ­րու­մը իր տե­ղա­կայ­ման գո­տում անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման գոր­ծում՝ ընդգ­ծե­ցինք տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­մանն ուղղ­ված նրա ջան­քե­րի պա­հան­ջար­կը:

Պայ­մա­նա­վոր­վե­ցինք զերծ մնալ ու­ժի կի­րա­ռու­մից կամ դրա կի­րառ­ման սպառ­նա­լի­քից, քննար­կել եւ լու­ծել բո­լոր խնդրա­հա­րույց հար­ցե­րը բա­ցա­ռա­պես ինք­նիշ­խա­նու­թյան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ սահ­ման­նե­րի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան փո­խա­դարձ ճա­նաչ­ման հի­ման վրա՝ հա­մա­ձայն ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան եւ Ալ­մա­թի­ի 1991 թ. հռչա­կագ­րի»:

Օ­րեր ա­ռաջ քա­ղա­քա­գետ Ա­ղա­սի Ե­նո­քյա­նը գրել էր, որ Նի­կո­լը կստո­րագ­րի և՛ ռու­սա­կան, և՛ ա­րևմ­տյան տար­բե­րակ­նե­րը: Հի­մա, այս տեքս­տը ստո­րագ­րե­լուց հե­տո, ի՞նչը պի­տի խան­գա­րի կա­պի­տու­լյան­տին գնալ Բրյու­սել և իր «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» ըն­կե­րոջ հետ ստո­րագ­րել վերջ­նա­կան հրա­ժա­րու­մը Ար­ցա­խից: Կա­րող է խան­գա­րել մի­այն իշ­խա­նազր­կու­մը, և այդ բա­ցար­ձակ չա­րի­քին հե­ռաց­նե­լու բո­լոր մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված մի­ջոց­ներն են օ­րի­նա­կան, զի նա ոչ թե ՀՀ պե­տա­կան իշ­խա­նու­թյուն է, այլ` թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն կա­ռա­վա­րիչ: Ի դեպ, նա վա­խե­նում է ան­գամ սե­փա­կան կա­պի­տու­լյանտ թի­մից, ուր մեկ հա­տիկ մարդ չկա:

Այ­լա­պես ին­չո՞ւ 2018-ից ի վեր ՔՊ պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ Նի­կոլն ան­ձամբ դար­ձավ ՔՊ վար­չու­թյան նա­խա­գահ` չվստա­հե­լով թեկ­նա­ծու հա­մար­վող Սու­րեն Պա­պի­կյա­նին և Տիգ­րան Ա­վի­նյա­նին... Զի նա 15 հո­գա­նոց վար­չու­թյու­նում ու­նի ըն­դա­մե­նը մե­կին, ում հա­վա­տար­մու­թյան վրա վստահ է` հա­կա­հի­գի­ե­նիկ Ար­փի Դա­վո­յան, ո­րը կա­պի­տու­լյան­տի աչ­քե­րի և ա­կանջ­նե­րի դեր է կա­տա­րում: Իսկ այն այ­լան­դակ վհու­կա­որ­սը, որ սկսել են Նի­կո­լին քվե չտված շուրջ 30 պատ­վի­րա­կի դեմ (հայտ­նա­բե­րե­լու և հաշ­վե­հար­դա­րի մո­լուց­քով), չի տե­սել ան­գամ խորհր­դա­յին «կոմ­սո­մո­լը»: Կա­պի­տու­լյանտն ա­հա­վոր վա­խե­նում է, և ճիշտ է ա­նում, որ վա­խե­նում է: Զի առ­ջև­ում նոր ըմ­բոս­տու­թյուն է, ո­րի մեկ­նար­կը նշա­նակ­ված է նո­յեմ­բե­րի 5-ին:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ