Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան

«Փաստ». Հակառուսականության գիծը ծնում է անհանգստություններ ու «հականիկոլական» տրամադրություններ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործող իշխանությունների կողմից գնալով ավելի ու ավելի շատ գեներացվող և իշխանական որոշակի շրջանակների ու արևմտյան ֆինանսավորում ունեցողների կողմից կյանքի կոչվող հակառուսականության նոր ալիքը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանի հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ աշխատուժի զգալի մասը հիմնականում Ռուսաստանի հետ է ուղղակիորեն կապված:

Ըստ էության, մտահոգություններ կան, որ Ռուսաստանը կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել մասնավորաբար վիզային ռեժիմ մտցնելու, արտասահմանցիների, այդ թվում՝ հայաստանցիների համար աշխատանքային պայմանների խստացման տեսքով: Ընդ որում, այս մասին խոսակցություններ կան նաև Ռուսաստանի Դաշնությունում:

Բնականաբար, սա չի կարող անտարբեր թողնել այն մարդկանց, որոնք աշխատում են Ռուսաստանում և, այսպես ասած, փող ուղարկում Հայաստան՝ իրենց ընտանիքներին: Մենք ունենք տեղեկություններ, որ այս հանգամանքը շատ մեծ հակաիշխանական, կամ, ինչպես տեղերում են նշում, «հականիկոլական» տրամադրություններ է առաջացնում կամ խորացնում նման տրամադրությունները հատկապես մարզային բնակավայրերում, որովհետև եթե, օրինակ՝ մայրաքաղաքում շատերը «միստիկ» պատկերացումներ ունեն հայ-ռուսական հարաբերությունների և դրանց վատացման դեպքում տնտեսական ազդեցության մասին, ապա Հայաստանի շատ բնակավայրերում դա պատկերացնում են խիստ առարկայորեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ