Շնորհավորանք
«Իրավունք»֊ի նորություններ
ՍԻՄ կուսակցությունը եւ «Իրավունք» թերթի խմբագրությունը սրտանց շնորհավորում են ՍԻՄ կուսակցության Սյունիքի մարզային կազմակերպության նախագահ Սամվել Մանուչարյանին 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Սամվել Մանուչարյանը ավելի քան երկու տասնամյակ անդամգրված լինելով ՍԻՄ կուսակցությանը իրեն նվիրել է հայ ժողովրդի ազգային շահերին ծառայելուն:Հայտնի են նաեւ Սամվել Մանուչարյանի հոդվածները «Իրավունք» թերթում եւ կայքում, որտեղ մշտապես վեր են բարձացվում Սյունիքի մարզում եւ հատկապես Սիսիանի շրջանում հանրային եւ քաղաքական կյանքի կարեւորագույն խնդիրները:
Մենք սրտանց շնորհավորում ենք մեր հավատարիմ ընկերոջը մաղթելով նրան քաջառողջություն, ուժ եւ կորով իր ազգանպաստ գործունեությունը շարունակելու համար, երջանկություն եւ ամենայն բարիք: