Օգտակա՞ր է արդյոք գազարը տեսողության համար
Հասարակություն
Տեսողության բարելավման համար գազարը կամ հապալասը հսկայական քանակությամբ օգտագործելն անիմաստ է, հավաստիացրել է բժիշկ-սննդաբան, գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Արզումանյանը (Ռուսաստան)։
Մասնագետի խոսքով՝ հակառակ տարածված թյուր կարծիքի, գազարը եւ հապալասը որեւէ առանձնահատուկ հատկություն չունեն, որը կարող էր օգնել տեսողության բարելավմանը։
Նրա խոսքով՝ սուր տեսողությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել տարատեսակ տարրեր պարունակող մթերքներ, որոնք անհրաժեշտ են աչքի ցանցաթաղանթի համար։
«Անհրաժեշտ է թույլ չտալ օմեգա-3 ճարպաթթուների, լյուտեինի, ցինկի, ինչպես նաեւ A, B, C եւ E վիտամինների անբավարարություն։ Այս ամբողջը կարելի է ստանալ սովորական սննդամթերքներից»,- նշել է մասնագետը։- «Օմեգա-3 կա ցանկացած ձկան մեջ։ Լյուտեին կարելի է ստանալ կանաչեղենից։ Ցինկը շատ է լոբազգիների մեջ։ Վիտամիններ կարելի է ստանալ ընկույզներից եւ սերմերից։ Ճիշտ ու հավասարակշռված սնունդը կապահովի նաեւ աչքերի առողջությունը»։