Գլոբալիստները մտադիր են ամրապնդել իրենց ռազմաարդյունաբերական համալիրը՝ Ուկրաինային վարկեր տրամադրելով Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց

«ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ» ՀԵՏԵՎՈՒՄ Է ՁԵԶ, ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵ՛Ր

Վերլուծություն

Ընտ­րա­կեղ­ծի­քի դեմ պայ­քա­րող­նե­րիս տես: Պարզ­վում է, խուն­տան նույ­նիսկ ՔՊ վար­չու­թյան ընտ­րու­թյուն­ներն ա­ռանց զեղ­ծա­րա­րու­թյուն­նե­րի չի կա­րո­ղա­նում ա­նել: Մա­մու­լում տե­ղե­կատ­վու­թյուն է հայտն­վել, որ ՔՊ-ում վե­րա­հաշ­վար­կի դի­մում են ներ­կա­յաց­րել:

ՈՒ­ՍԱ­ՊԱՐ­ԿԵՐՆ ԷԼ ՃԱ­ՔԵԼ ԳԻ­ՏԵՆ

Ցան­կա­ցած փոր­ձա­ռու կու­սակ­ցա­կա­նի է հայտ­նի` ե­թե կու­սակ­ցա­կան մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը վի­ճարկ­վել են, ա­պա այդ կու­սակ­ցու­թյու­նը խոր ճգնա­ժա­մի մեջ է: Եվ կապ չու­նի` վի­ճարկ­վել է կու­սակ­ցու­թյան ներ­սո՞ւմ, թե՞ «դի­վան­բա­շին» դա­տա­րանն է: Իսկ ե­թե խոս­քը իշ­խող կու­սակ­ցու­թյան մա­սին է, ա­պա դա իշ­խա­նա­կան բուր­գը փլուզ­ման տա­նող հան­գա­մանք է...

Կա­պի­տու­լյան­տի քա­րոզ­չա­մե­քե­նան ար­դեն Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րի մի­ջո­ցով Մոսկ­վա ազ­դակ­ներ էր հասց­նում, թե Նի­կո­լը ՔՊ-ի վար­չու­թյու­նից սո­րո­սա­կան­նե­րին դուրս թող­նե­լու գոր­ծըն­թաց է սկսել, քա­նի որ վար­չու­թյու­նից դուրս են մնա­ցել Ար­սեն Թո­րո­սյանն ու Ար­մեն Փամ­բուխ­չյա­նը: Թան էլ չէ, բրդած մա­ծուն... Մա­մու­լը գրեց, որ հաշ­վիչ հանձ­նա­ժո­ղովն ըն­թացք է տվել դի­մու­մին, տե­ղի է ու­նե­ցել ձայ­նե­րի վե­րա­հաշ­վարկ, ո­րի ար­դյուն­քում վար­չու­թյան ան­դամ ընտր­ված, ՔՊ խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Հայկ Կոն­ջո­րյա­նի եւ փոխ­վար­չա­պետ Համ­բար­ձում Մա­թե­ւո­սյա­նի ձայ­նե­րում փո­փո­խու­թյուն­ներ են ե­ղել, նրանք դուրս են մնա­ցել վար­չու­թյան կազ­մից, փո­խա­րե­նը վար­չու­թյան ան­դամ են դար­ձել Ար­սեն Թո­րո­սյանն ու Ար­մեն Փամ­բուխ­չյա­նը: Թո­րո­սյանն այդ կար­գա­վի­ճա­կի հա­մար ա­մե­նա­կա­տա­ղի պայ­քարն էր տա­նում:

Հի­շեց­նենք, թե ով­քեր են դրանք: Կայկ Կոն­ջո­րյա­նը ՔՊ-ում կա­րի­ե­րա ա­նե­լու հա­մար ժա­մա­նա­կին ի­զու­թո­զով ծա­խել էլ իր քա­վո­րին` «կլա­սիկ» Էդ­մոն Մա­րու­քյա­նին, ո­րը հի­մա Նի­կո­լի գրպա­նա­յին «հա­տուկ դես­պանն» է, իսկ նրա կու­սակ­ցու­թյունն ու­նի «գործ տվող­նե­րի» կու­սակ­ցու­թյան կա­յուն համ­բավ: Իսկ դեղ­նակ­տուց փոխ­վար­չա­պետ Համ­բար­ձում Մա­թև­ո­սյանն էլ այն կադրն է, ում Նի­կոլն ա­ճաց­նում է որ­պես «նա­խընտ­րե­լի» ի­րա­վա­հա­ջորդ: Փաս­տո­րեն կա­պի­տու­լյան­տի «աշխար­հա­քա­ղա­քա­կան շուստ­րի­ու­թյու­նը» ձա­խող­վեց` քիչ էր, նա­և ներ­կու­սակ­ցա­կան ո­րո­շա­կի պլան­ներ խա­թար­վե­ցին: Ա­վե­լին, ՔՊ-ում խախ­տում­նե­րի մե­ղա­վոր են հա­մա­րում Ար­փի Դա­վո­յա­նին, ով զբաղ­վել է կազ­մա­կերպ­չա­կան հար­ցե­րով եւ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել հաշ­վիչ հանձ­նա­ժո­ղո­վի վրա: Իսկ այդ հա­կա­հի­գի­ե­նիկ տի­կի­նը Նի­կո­լի ա­մե­նա­հա­վա­տա­րիմ կադրն է, նրա աչքն ու ա­կան­ջը ՔՊ-ում: Եվ ի­զուր չէ, որ կա­պի­տու­լյան­տը զայ­րա­ցած է թի­մի վրա: Պարզ չէ, թե ինչ պատ­ճա­ռով՝ կար­ծում է, որ կեղ­ծիքն անն­կատ պետք է ա­նե­ին, որ աղ­մուկ չբարձ­րա­նա՞ր, եւ այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը մա­մուլ չսպրդե­ի՞ն, թե՞ կա­տա­ղած է, որ ընդ­հան­րա­պես կեղ­ծի­քի կա­րիք ե­ղավ: Նի­կոլն այն­քան էր բար­կա­ցել այս խայ­տա­ռա­կու­թյու­նից, որ նա­խա­տես­ված հան­դի­պու­մը՝ ԱԺ ՔՊ խմբակ­ցու­թյան հետ, չե­ղար­կել էր եւ իր մոտ էր կան­չել նո­րըն­տիր վար­չու­թյան կազ­մին:

Կա­պի­տու­լյան­տը դժգոհ է, սա­կայն անգ­լո­սաք­սո­նա­կան «մեծ եղ­բայ­րը»` գո­հու­նա­կու­թյու­նից ժպտա­ցող: Չէ՞ որ ՔՊ-ի ներ­սում իր լծակ­նե­րը չեն պա­կա­սել, այլ մի բան էլ ամ­րա­ցել, այ­սինքն, ներ­կու­սակ­ցա­կան «ռու­սա­կան մար­տահ­րա­վե­րի» ծի­լերն ար­մա­տա­խիլ են ար­վել: Եվ ռուս­նե­րին հա­վերժ հա­վա­տար­մու­թյան եր­դում տված Նի­կո­լը վե­րա­դար­ձավ, ընդ ո­րում` Սո­չի­ից հե­տո ա­մե­նա­սեղմ ժամ­կե­տում, Բրյու­սե­լի և Վա­շինգ­տո­նի ա­րա­հետ: Սահ­մա­նա­զատ­ման և սահ­մա­նագծ­ման հանձ­նա­ժո­ղո­վի նիստ Բրյու­սե­լում` ա­ռանց «ՌԴ գենշ­տա­բի քար­տեզ­նե­րի», իսկ օ­րեր անց ԱՄՆ-ում քե­ռի Բլին­քե­նի մոտ հա­վաք­վե­լու են ԱԳ նա­խա­րար­նե­րը: «Մեծ եղ­բայ­րը» հե­տև­ում է, ժա­մա­նա­կին ար­ձա­գան­քում տա­րա­տե­սակ շե­ղում­նե­րին: Պետք լի­նի` կա­պի­տու­լյանտ­նե­րի թի­մը ներ­սից էլ կպայ­թեց­նի...

ԵՐ­ԿՈՒ ՎԱ­ԽԸ ԲԱԶ­ՄԱ­ՊԱՏԿ­ՎԱԾ ՄԱՀ Է

Ան­կյուն քշված և Հյու­սի­սի ու Ա­րև­մուտ­քի մի­ջև ճող­ված Նի­կո­լը պեր­մա­նենտ վա­խի մեջ է ապ­րում: Վա­խե­նում է նա­և ընդ­դի­մու­թյու­նից: Օ­րի­նակ` նո­յեմ­բե­րի 5-ին նշա­նակ­ված հան­րա­հա­վա­քին պա­տաս­խա­նել են նույն օ­րը նշա­նակ­ված... ծա­ռա­տունկ-շա­բա­թօ­րյա­կով: Դա ար­դեն ծի­ծա­ղե­լի է: Նա­և «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Սեյ­րան Օ­հա­նյա­նի և եր­կու պատ­գա­մա­վո­րի վրա ան­ձեռնմ­խե­լի­ու­թյու­նից զրկե­լու ակ­նարկ են կա­խել, ո­րի վե­րա­բե­րյալ գլխա­վոր դա­տա­խա­զի մոտ Ա­ՌԱՅԺՄ միջ­նոր­դու­թյուն չկա:

Ա­մե­նա­քի­չը դա­վա­ճան­նե­րի բո­լու­կին ան­հանգս­տաց­նում է քա­ղա­քա­գետ Ստե­փան Դա­նի­ե­լյա­նի մատ­նան­շած` Թուր­քի­ա­յի ռազ­մա­կան ներ­խուժ­ման վտանգը. «Ադրբե­ջան-Իրան հնա­րա­վոր պա­տե­րազ­մի դեպ­քում Թուր­քի­ան պետք է զո­րա­մի­ա­վո­րում­ներ տե­ղա­փո­խի Ադր­բե­ջան ու հարցն այն է, թե դա ինչ­պես է ա­նե­լու: Մեղ­րի­ով ճեղ­քել չի կա­րո­ղա­նա, Ի­րա­նը այդ ճա­նա­պար­հը կա­րող է փա­կել նշա­նա­ռու­թյան տակ:

Որ­քան հաս­կա­նում եմ, ա­մե­նա­օպ­տի­մալ ու ի­րենց հա­մար անվ­տանգ ճա­նա­պար­հը Նա­խի­ջև­ա­նից դե­պի Ջեր­մուկ գնա­ցողն է, որ­տե­ղից կա­րող է ճեղ­քում ի­րա­կա­նաց­վել: Սա է կա­րե­լի հա­մարել Ջեր­մու­կի վրա սեպ­տեմ­բե­րի 13-ին կա­տար­ված հար­ձակ­ման պատ­ճա­ռը:

Հի­մա, ար­դյոք այդ հատ­վա­ծում հա­մա­պա­տաս­խան պաշտ­պա­նա­կան աշ­խա­տանք­ներ կա­տար­վում են, թե՝ ոչ: Ե­թե ԱԺ եւ կա­ռա­վա­րու­թյան եր­կու ամս­վա պար­գև­ավ­ճար­ներն այդ նպա­տա­կով օգ­տա­գործ­վեն, կա­րե­լի է լուրջ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րել»:

Սա­կայն են­թա­գի­տակ­ցա­կան մեծ վա­խեր խուն­տա­յին ներշն­չում է Սերժ Սարգ­սյա­նը: Ան­հանգս­տա­ցած են նրա այ­ցով Ար­ցախ: Եվ ե­րև­ի թե նա­և կռա­հում են, թե «Իշխա­նու­թյուն II» ֆիլ­մի թրեյ­լե­րի նոր տար­բե­րա­կում ինչ է նշա­նա­կում պաշ­տո­նա­թող նա­խա­գա­հի` գլխա­վոր հե­րոս Ա­լի­սա­յին փո­խանց­ված «ֆլեշ­կան», որն ու­ղեկց­վում է «Հար­վա­ծել պետք է ու­ժեղ ու հստակ» ֆրա­զով... Եվ Սերժ Սարգ­սյա­նի դեմ «մար­տի» են հա­նել ի­րենց ողջ քա­րոզ­չա­մե­քե­նան, ան­ձամբ ներգ­րավ­վել է նույ­նիսկ Ա­լեն Սի­մո­նյա­նը, ում ՀՀԿ-ական­նե­րը սոց­ցան­ցե­րում հա­սա­նե­լի բա­ցատ­րել են, թե ինչ թռչուն է եղ­ջե­րուն...

Ի դեպ, հե­տաքր­քիր զու­գա­հեռ­ներ է անց­կաց­րել ՀՀԿ ԳՄ ան­դամ, պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Ձա­խող­ված կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը հե­ռաց­վում են և հա­նուն անվ­տան­գու­թյան ու պե­տու­թյան ա­պա­գա­յի` վե­րա­դառ­նում են քա­ղա­քա­կան ծան­րակ­շիռ փոր­ձա­ռու­նե­րը: Իս­րա­յե­լում Բե­նի­ա­մին Նա­թա­նյա­հո­ւին ոչ բո­լորն է­ին հա­վա­նում, շա­տե­րը մե­ղադ­րում է­ին նրան, նույ­նիսկ քրե­ա­կան գոր­ծեր կա­յին հա­րուց­ված նրա դեմ: Բայց այ­սօր նրան վե­րա­դարձ­նում են իշ­խա­նու­թյան, ո­րով­հե­տև այդ­պես է պա­հան­ջում պե­տու­թյան շա­հը:

Մեր մոտ ևս այդ­պես է լի­նե­լու, փոր­ձա­ռու­նե­րը կրկին վե­րա­դարձ­վե­լու են և զբաղ­վե­լու են անվ­տանգ, ա­պա­հով ու հա­մախմբ­ված պե­տու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու գոր­ծով:

Մար­դիկ պետք է վեր­ջա­պես հաս­կա­նան, որ ի սկզբա­նե ձա­խող­ված, ա­նող­նա­շար, կա­պի­տու­լյանտ և դա­վա­դիր նի­կոլ­նե­րը, ա­լեն­ներն ու դրանց նման քա­ղա­քա­կան կեղ­ծիք­նե­րը մա­հա­ցու հար­ված են պե­տու­թյա­նը: Նրանք ի­րենց գոր­ծով, կամ պե­տու­թյան առ­ջև ծա­ռա­յու­թյամբ առ այ­սօր չեն հա­սու­նա­ցել ու ձեռք չեն բե­րել ո­րև­է ար­ժա­նիք` բա­ցի պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ հիմ­նա­վոր կաս­կած­վե­լուց: Նրանք ժո­ղովր­դին կու­րաց­րել են մի­այն նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րին քննա­դա­տե­լով ու պո­պու­լիս­տա­կան կո­չե­րով: Հատ­կա­պես, որ նրանց պա­հում են բա­ցա­ռա­պես դրսի ու­ժե­րը և սրանք` իշ­խա­նու­թյան մնա­լու մո­լուց­քով պատ­րաստ են վա­ճա­ռել պե­տու­թյան շա­հերն ու ծռմռվել Ա­րև­մուտ­քի, Ռու­սաս­տա­նի և այլ պե­տու­թյուն­նե­րի դու­դուկ­նե­րի տակ»:

Ա­յո՛, փոր­ձա­ռու­նե­րը վե­րա­դառ­նա­լու են: Ու խուն­տա­յի զոմ­բի­նե­րի կար­ծի­քը չեն էլ հարց­նե­լու, և պո­պու­լիզ­մը մեր­ժե­լու են գլխո­վին: Եվ այդ վե­րա­դար­ձը մո­տեց­նե­լու հա­մար հարկ է և՛ գալ հրա­պա­րակ, և՛ հա­մա­ցան­ցում ին­տեն­սի­վաց­նել տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմն այս պիղծ չհա­յե­րի դեմ: Երբ զա­վակ­ներն ու թոռ­նե­րը հարց­նեն` իսկ ի՞նչ ես ա­րել դու, պի­տի պա­տաս­խա­նե­լու բան ու­նե­նանք, պի­տի կա­րո­ղա­նա՛նք պա­տաս­խա­նել, որ ա­րել ենք ա­ռա­վե­լա­գույ­նը:

Մինչ հան­դի­պում Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կում:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ