Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Վերջապես ստորադասեք Ձեր կուսակցական շահերը պետական շահից.Հայտնի փաստաբան

Իրավական

Արձանագրում եմ,որ չորս տարի առաջ,իրավամբ ,Հայաստանի քաղաքացին,համայն սփյուռքը դարձավ տերը իր երկրի։Թվում էր ,թե եկել է պահը,կառուցելու երազի երկիրը։։Ընդ որում, առկա էին դրա եվ քաղաքական եվ իրավական բարենպաստ պայմանները։Դրա համար ընդհամենը հարկավոր էր միավորել բոլոր առողջ ուժերին ,իսկ առողջ ուժերն արձանագրենք,հերթ էին կանգնել ,անկախ քաղաքական հայացքներից ,եվ փոխել մեկ անձի համար գրած սահմանադրությունը։
    Իշխանության քիմքին դուր եկավ ազգակործան գործող հիմնական օրենքը,իրականացրեց  կադրային քաղաքականություն, պայմանավորված կուսակցական ,նեղ անձնական գերակա շահով,տուրք տվեց սեվ սպիտակ քաղաքականությանը,փողոցային արդարադատությանը,վանեց,վտարեց համայն հայության այն ուժերին,ովքեր հերթ էին կանգնել,իրավամբ զորացնելու,հզորացնելու Հայրենին,իրավական,քաղաքական,տնտեսական,ռազմական հարթակներում։
       Իրավամբ,եթե Նիկոլ Փաշինյանի հեղինակային իրավունքով Ազգը զարթոնք ապրեց եվ իր հերոսին ուսերի վրա դրած դարձրեց իր առաջնորդ,ապա ցավոք ,հերոսի դափնին առաջնորդը չցանկացավ ետ վերադարձնել իրական տիրոջը , ժողովրդին եվ ծառայեր ,ընդամենը ծառայեր,դառնալով մի մասնիկն այն ժողովրդի,որի շնորհիվ իրականացրեց չլսված,,չտեսնված զարթոնք։
     Այսօր, առերեվույթ,անհույս թվացող ,իրավամբ այս գորշ իրականության մեջ շանս է տրված մոխիրներից վեր հառնել ,որպես սկիզբ անհապաղ փոխել չարից ծնված դժբախտություններ բերած հիմնական օրենքը ,փոխարինելով աշխարհում նմանը չունեցող Հայրիկյանական սահմանադրությամբ,որտեղ երկրի տերը բարձրագույն արժեք Մարդն է ,որտեղ գործելու է օրենքի դիկտատուրան ,իրավունքի գերակայությունը ։Որտեղ ամենահարուստ մարդիկ լինելու են բժիշկը,մանկավարժը ,գիտնականն ու շարքային մշակը,բիզնեսմենն ու իրավաբանը,բայց ոչ երբեք պետական ծառայողը։Ով կասի որ հրաշք է ,թող հավատա հրաշքին,իսկ ով չի հավատա ,այդ թվում,անսխալականության բարդույթով տառապող իշխանությունը,հրապարակային պատրաստ եմ  գրազ բռնել ։Վերջապես, ստորադասեք ձեր կուսակցական շահերը պետական Շահից։
        
     Հ, Գ 
     Չքաղաքականացնել։
Լեվոն Բաղդասարյան,փաստաբան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ