⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ծանրակշիռ մեծամասնությունը չի հասկանալու այս հաղթանակի մեծությունը և սպորտային կարևորությունը. Արսեն Ջուլֆալակյան

Սպորտ

 

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձավ Աշխարհի չեմպիոն։

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է այս հաղթանակին.

«Արթուր Դավթյանի անհավատալի հաղթանակի մասին կարելի շատ երկար խոսել: Բայց լավագույնս դա կանեն նրա մարզիչներն ու թիմակիցները: Չնայած՝ ինչքան էլ խոսվի, ծանրակշիռ մեծամասնությունը չի հասկանալու այս հաղթանակի լրջությունը, բարդությունը, մեծությունը և սպորտային կարևորությունը:
Նորից կգան, ծափ կտան, կնկարվեն/կփիառվեն ու կգնան: Մարզիկներն էլ կշարունակեն իրենց քրտնաջան, տաժանակիր աշխատանքը նվազագույն պայմանների բացակայության վիճակում՝ նվաճելով նորանոր բարձրունքներ այդ դժվարագույն մարզաձևում:

Արթուր Դավթյան, Հակոբ Սերոբյան, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա, հավաքականի մարզիկներ և մարզիչներ, ԿԵՑՑԵ՛Ք:

Թիմային աշխատանքի լավագույն օրինակ եք, սպորտային հրաշքներ եք գործում, կոտրում եք կարծրատիպեր և մոտիվացնում հազարավոր մարդկանց։

Առանձին պետք է նշել Հարություն Մերդինյանի սխրանքի մասին (բրոնզե մեդալ աշխարհի այս առաջնությունից): Նա ուղղակի խախտում է մարմնամարզության օրենքները և հերթական անգամ ապացուցում, որ տարիքը սահմանափակում չէ, եթե կա նպատակ և այդ ուղղությամբ արվող անհրաժեշտ քայլեր:
Շնորհավորում եմ։
հ.գ. առանձին ուշադրություն դարձրեք հավաքականի անդամ բոլոր տղաների համեստությանն ու դաստիարակվածությանը…»,-գրել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ