Գլոբալիստները մտադիր են ամրապնդել իրենց ռազմաարդյունաբերական համալիրը՝ Ուկրաինային վարկեր տրամադրելով Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց

Ինչու է «ազատության» պաշտամունքը հանդիսանում ազգի գլխին եկած գլխավոր փորձանքը

Վերլուծություն

Տիգրան Մարտիրոսյանը գրում է

Թե ԽՍՀՄ-ի կործանումը, թե թունավոր գաղափարներին դիմադրելու անընդունակությունը, թե առ այսօր դրանց դերն ու նպատակն ըմբռնելու անընդունակությունը պայմանավորված են նույն գործոնով: 
Այդ գործոնն է մարդուն ներշնչած ամենաթունավոր ու կեղծ արժեքը հանձինս «ազատության» ու դրանից բխող «ազատության ու անկախության» պաշտամունքը:

Ազատության, անկախության, ինքնուրույնության տենչը մարդուն հրապուրում է այդ բառերի մեջ պարունակվող կեղծավորության քաղցրությամբ ու բռնազավթում է մարդու գիտակցությունը, դառնալով աննհաղթահարելի մի թմրադեղ, ալկոհոլից ոււ մնացած բոլոր թմրադեղերից ավելի ազդեցիկ:

Քանի դեռ մարդը ընդունակ չէ դուրս գալ այդ թմրադեղի ազդեցությունից, մնալու է իր գլխավոր թշնամիների ստրուկը:

Քանի դեռ մարդը ընդունակ չէ վերհիշելու, որ ազատությունն ու անկախությունն ընդամենը միջոցներ են ու իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե ճշտվում է, թե ինչի՞ց է «ազատությունն ու անկախությունը», ի՞նչ նպատակի հասնելու համար է անհրաժեշտ, դրանց համար պայքարող մարդը մնում է իր տկարամտության գերին ու պայքարում է ընդամենը այդ վիճակը պահպանելու համար:

Ինքնուրույնությունն էլ երբեք չի կարող լինել բացարձակ:

Բացարձակ ինքնուրույնությանը հավատացող մարդիկ բացարձակ հիմարներ են, որովհետև զրկված են տրմաբաննության որևէ նշույլից:

ԽՍՀՄ-ի թուլությունը նրանում էր, որ թե ԽՍՀՄ-ի, թե ողջ արևմտյան իրականության «մտավորականությունը» փակված էր անչափահասին վայել «ազատասիրության» խցում, նայելով աշխարհին իր այդ սահմանափակ խցիկից ու չհասկանալով ոչ մի բան:

Այդ անչափահասությունը չկար Չինաստանում, որոբհետև այնտեղ չկար ազատության պաշտամունք: 
Այդ պատճառով Չինաստանը կարողացավ մնակ անսասան:

Այսօր էլ խնդիրը նույնն է:

Քանի դեռ իրենց գրագետ ու մտածելու ընդունակ համատրող մարդկանց գլխում եռում է չիմաստավորված «ազատության» տենչը, քանի դեռ նրանք իրենց համարում են «ինքնուրույն» ու ապրում են որպես տրամաբանությունից զուրկ խեղկատակներ, նրանց բոլոր ջանքերը թշնամու համար պարզից ավելի պարզ են ու հեշտությամբ կառավարելի: 

Այդ վիճակում նրանց ցանկացած գործունեության արդյունքը լինելու է այն, ինչին ձգտում է թշնամին:

Որքան էլ դա տհաճ ու անհավանական թլվա «ազատության» համով թույնով թլունավորված գիտակցությամբ անխելքներին:

Այնպես որ նա, ով ցանկանում է փրկել հայությունն այս ճգնաժամից, պետք է նախ սովորի հայ մարդու գիտակցության մեջ չեզոքացնել ֆանատիկ ազատասիրությունն ու դա փոխարինել իմաստասիրությամբ: 

Որպեսզ անկանոն ու անկապ վազվզող անչափահասների բազմությունը դառնա իր զարգացումը շարունակելու ընդունակ անհատների բազմություն, ամեն վայրկյան աճող հնարավորություններով ու նորանոր հաջողություններով:

Առանց այդ ներքին հեղափոխության, որը պետք է կատարվի մարդկանց գիտակցության մեջ, ազգը մնալու է անգլուխ ու կույր, թշնամուց թույլ ու տգետ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ