«Ժողովուրդ». Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն «Փաստ». Ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Եվրոպայում «ռուսական հրկիզման և պայթյունի միջադեպերի» թիվը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է Լատվիան իր ռազմական գործողությունները սրում է մինչև Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության հրահրման աստիճան. Զախարովա Նեթանյահուն Թրամփին գցում է ծուղակի մեջ, որը կարող է հանգեցնել մարդկային զանգվածային զոհերի. Փորձագետ Արցախցի աղջկա նկարը հասավ Մոսկվայի նորաձեւության բեմ․ Լուսինե Զաքարյանը հաղթանակ բերեց Հայաստանին Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար

«Հրապարակ». Համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում

Մամուլի տեսություն

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ օպերային թատրոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին եւ ընդգծել, որ սա շատ կարեւոր հոբելյան է: «․․․Մենք առանց որեւէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը եւ, հետեւաբար, նաեւ մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձեւերի եւ այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին»: Ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատգամավորներ, դեսպաններ:

Մանկավարժականի գիտխորհրդի անդամ, «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացել է միջոցառմանը մասնակցելու հրավեր, սակայն չի մասնակցել: Միայն երեկ մասնակցել է համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներկա չեն եղել իշխանությունները: «Մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էին, որ միջոցառում է լինելու, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: 2 օր առաջ էլ տեղեկացրին, որ օպերայի շենք մտնելու համար հրավիրվածները պետք է ներկայանան անձնագրերով: Ես արդեն իսկ գլխի ընկա, թե ինչ է կատարվելու՝ մերժեցի հրավերը: Ի վերջո` համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում համալսարանի մասին»,- ասաց նա: Ուսանողները նրան պատմել են, որ մինչեւ մտնելը «երկար-բարակ իրենց պայուսակներն են զննել, ինչը եղել է շատ տհաճ»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ