Խայտառակության, աղետների և դավաճանության մի մեծ ծաղկեփունջ, որը դրվել է մեր պետականության տապանաքարին. Հայկ Դերզյան
Թավշյա տեռոր
44 օր տևած պատերազմ, որի ընթացքում լսել ենք մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր պատմություններ անպատրաստության, ռազմական և ոչ միայն այլ պաշտոնյաների փախուստների, տրված անհեթեթ նահանջների, տարատեսակ ոչ ճշգրիտ զեկույցների, ստերի, դավաճանությունների մասին...: Միայն լսել ենք:
Անցել է երկու տարի: Բայց այդ հարյուրների մեջ քանի՞ հոգի է պատժվել՝ ամենավերևից սկսած: Քանի՞ գործ է հայտնի հանրությանը... քանի՞ մեղավոր է պատիժ կրում Հայաստանում և Արցախում: Քանի՞ գործ է բացահայտված...: Քանի՞ մեղավոր է կոչում ստացել: Քանի՞ մեղավոր է հանգիստ շրջում Հայաստանում և Արցախում: Քանի՞ մեղավոր է պաշտոնավարում Հայաստանում և Արցախում:
Անցել է 2 տարի... մենք շարունակում ենք պարտվել նոյեմբերի 9-ից հետո, գործերը բացահայտված չեն, մեղավորները դատապարտված չեն...: Նշվածս խայտառակության, աղետների և դավաճանության մի մեծ ծաղկեփունջ, որը դրվել է մեր պետականության տապանաքարին..: