Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Արմենները, նիկոլները, էռատոները և մյուսները հաջողությամբ ավարտեցին իրենց սկսած օպերացիան. Տիգրան Վարդանյան

Թավշյա տեռոր
2019թ. նոյեմբերի 9-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լուսանկար էր հրապարակել իր հարսանիքից, որը տեղի էր ունենում Շուշիում և վերնագրել այն՝ «Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է»: Ուղիղ մեկ տարի անց նույն օրը ստորագրվեց կապիտուլյացիան:
Արմենները, նիկոլները, էռատոները և մյուսները հաջողությամբ ավարտեցին իրենց սկսած օպերացիան: Հանձնեցին ոչ միայն Շուշին, այլև ավելին` և´ տարածքներ, և´ մարդկային կյանքեր: Ի դեպ մարդկային կյանքերը բացեիբաց հանձնեցին թշնամիներին: Ինչի՞ դիմաց: Ըստ իս պարզ է պատասխանը` գումարի` մեծ գումարի, աթոռի, պաշտոնի, իշխանության:
Արմենների ու իր նմանների պատճառով հազարավոր մեր հայրենակիցներ մինչ օրս չեն կարողանում վերադառնալ իրենց օջախները. թշնամին արմենների օգնությամբ այն օկուպացրեց: Դրանց նմանների պատճառով հազարավոր լուսավոր տղաներ այլևս հայր չեն դառնա, մնացածն էլ իրենց երեխային չի տեսնի: Մի օր կհանդիպեն... Երկնային կյանքում:
Ու այս ամենին զուգահեռ Արմենի և իր կնոջ մեկ այլ «օպերացիայի» արդյունքում` իրենց երեխան ապրում է նրանց հաշվին ու նրանց շնորհիվ ում սպանեց հենց էդ նույն Արմենը:
Հ.Գ. Կապիտուլյացիայից հետո անցել է 2 տարի, իսկ պատասխանատուները դեռ ողջ են... Մի ողջ ժողովուրդ կործանում է սեփական ապագան. «քնած» են: Պինդ փակել են իրենց աչքերը, իսկ ում աչքերը բաց են` պայքարում են, բայց ապարդյուն, որովհետև քիչ են: Քիչ չի քիչ են, մի բան էլ այլ «բացված» աչքերի դեմ էլ են պայքարում, իսկ արմենները շարունակում են մեկ այլ դավաճանական օպերացիա` Հայաստանի ոչնչացում ու կապ չունի արդեն քո աչքերը փակ են, թե՞ բաց...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ