Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Պետական դավաճանների դեպքերը հանրայնացնելուն դեմ եմ, վարկաբեկվում է բանակը․ Միքայել Համբարձումյան

Իրավական

Պետական դավաճանների դեպքերը չպետք է հանրայնացնեն, դրանով վարկաբեկում են մեր բանակը, բայց որ պետք է բացահայտվեն և մեղավորները պատժվեն, դա միանշանակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Միքայել Համբարձումյանը։

«ԱԱԾ իմ գործընկերները դիտավորյալ չեն հանրայնացնում այդ դեպքերը, ուղղակի դա մոտեցման ձև է»,- հավելեց նա։

Ըստ ԱԱԾ նախկին ղեկավարի, այն որ այս դեպքերը տեղային ազդեցություն կարող էին ունենալ պատերազմի վրա՝ դա փաստ է։ 

Անդրադառնալով ՀՀ մուտք գործելու սահմանափակումների մասին, Միքայել Համբարձումյանը նշեց, որ ազգությամբ հայ մարդկանց մուտքը ՀՀ փակելը միայն այն պատճառով, որ իշխանությունների հասցեին քննադատական խոսք են հնչեցնում, անարդար է և անտեղին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ