Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Կամ բուժեք ձեզ, կամ դրոշները սովորեք գոնե. Աննա Հովներ

Թավշյա տեռոր
Նաիրա Կարապետյանի էջում տեսա այս նկարը:
Լավ, այն, որ Եվրատեսիլն ինձ համար վաղուց վատ մրցույթ է, որին ես վաղուց լավ չեմ վերաբերվում` դա դեռ մի կողմ:
Բայց որքա՞ն հիմար պետք է լինել, որքան պետք է չհարգել սեփական երկրի դրոշն ու ծիծաղի առարկա դառնալ, որ տեղադրել ոչ բարով, բայց միջազգային մրցույթի գովազդը Կոլումբիայի դրոշով աջ կողմում և Հյուսիսային Հոլանդիայի դրոշով` ձախ կողմում, և ոչ թե` Հայաստանի:
Լավ, ինչքա՞ն կարելի է խայտառակվել:
Ես հասկանում եմ, որ այս ատրիբուտիկան Հայաստանը չի սարքում, բայց որ տեղադրել եք տվել, որ նկարները նայել եք, այ տգետներ, չեք ասե՞լ, որ փոխեն, որովհետև այդ համերգը Կոլումբիայում չի անցնելու, այլ` Հայաստանուուուում:
Կամ դուք աշխարհագրության հետ խնդիր ունեք, կամ` տեսողության: Կամ բուժեք ձեզ, կամ դրոշները սովորեք գոնե: Դժվար չի, երեք գույն ա: Ժամանակին ադրբեջանցիների վրա էինք ծիծաղում, հիմա ինքներս մեզ վրա: Լավ չե՞ք:
Ձեր հիմնարկներում մի հոգի չկա՞ր, որ էս աբսուրդը նկատեր, ես չեմ հասկանում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ