Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ովքեր կարող են զենք ստանալ ոստիկանությունից

Իրավական

Նոյեմբերի 14-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ նախքան օրակարգային հարցի քննարկումը, հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել՝ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին կփոխարինի Դավիթ Գալստյանը:

Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Օրակարգում ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է:

Նախագծով, որը ներկայացրել է ԱՀ ոստիկանապետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը, առաջարկվում է՝ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում «օրենքով»   բառը փոխարինել «օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց իրավունք կվերապահվի  ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ ոչ միայն օրենքով նախատեսված, այլ նաև կառավարության որոշմամբ նախատեսված պարտականությունների կատարման նպատակով:

Պատգամավորների՝ «օրենքով» բառը «օրենսդրությամբ» բառով փոխարինելու մասին առաջարկը ընդունվել է հեղինակի կողմից:

Նախագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ