Ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել ստամոքսի այրոցից կերակրի սոդայով ազատվելու սովորությունը
Հասարակություն
Ստամոքսի այրոցի դեպքում շատերը կերակրի սոդայի լուծույթ են օգտագործում, սակայն այս ըմպելիքը բացասաբար է անդրադառնում ստամոքսի ու կերակրափողի վրա, ուստի այն հարկավոր է զգուշորեն կիրառել։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է մանկաբույժ Իրինա Յուզուպը։
Մասնագետի խոսքով՝ ստամոքսի այրոցի դեմ պայքարի այս տարածված ժողովրդական միջոցը կարող է աղետալի հետևանքներ ունենալ առողջության համար։ Կանոնավոր սոդայի լուծույթ խմելու դեպքում օրգանիզմում ալկալիներ են կուտակվում, որոնք կարող են դառնալ ալկալոզի զարգացման պատճառ։
«Ալկալոզը կարող է հանգեցնել կյանքի համար վտանգավոր հետևանքների, հիվանդի մոտ կարող են նկատվել շնչառական խնդիրներ, ջղաձգումներ, սրտխփոց, մշտական ծարավի զգացում և նույնիսկ գիտակցության կորուստ»,- նշել է բժիշկը։
Նրա խոսքով՝ վերոնշյալ ախտանշաններից նույնիսկ մեկի առկայության դեպքում հարավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժօգնություն ստանալ։
Նա նաև հավելել է, որ ստամոքսի այրոցի դեպքում այս մեթոդի կիրառումը հակացուցված է հղիներին ու կերակրող մայրերին, ինչպես նաև շաքարային դիաբետով ու ստամոքսի խոցային հիվանդությամբ հիվանդներին։